Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ վերանայվել են հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, և հուլիսի 31-ից դրանք տրամադրվում են գործող սակագներից 1% նվազեցված դրույքաչափով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի լրատվական ծառայությունից, մասնավորապես, ՀՀ դրամով հիփոթեքային վարկերն առաջարկվում են տարեկան սկսած 10% դրույքաչափից, 20 տարի մարման ժամկետով:
Նվազեցվել են նաև “Բնակարան երիտասարդներին’ ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկերի դրույքաչափերը: Այդ ծրագրի շրջանակում հուլիսի 31-ից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կազմում է 8%, որից 2%-ը սուբսիդավորվում է Երևանում, իսկ 4%-ը` ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում:
ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ 2018 թվականի ապրիլի 1-ի արդյունքների համաձայն, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ն առաջատար հնգյակում է հիփոթեքային վարկերի ծավալով` 16.5 մլրդ դրամ (34.4 մլն դոլար)` տարեկան 6,6% աճով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքին բաժին է ընկնում 13%, իսկ շուկայի հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալում «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի բաժինը հասնում է 7,7%:
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծամասնական բաժնետերերն են`«Ֆլեշ» ընկերությունը - 72.73%, Բարսեղ Բեգլարյանը - 18,33%, Rural Impulse Fund II (բելգիական Incofin Investment Management - Incofin IM - Incofin IM անդամ) - 8.58%:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |