Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ «Արման ընդ պարտնյորե ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից:
Ընկերությունը նախատեսում է իրականացնել սառնարանային պահեստների կառուցման ներդրումային ծրագիր՝ մասնավորապես, գյուղմթերքի պահպանման համար։ Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ Ակնկալվում է 3 տարվա ընթացքում ստեղծել 100 նոր աշխատատեղ` 120 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |