Արմինֆո.2018 թվականին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 0,3%, միայն դեկտեմբերին արձանագրվել է 0,3% արժեվորում: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թվի դեկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 484,7 դրամ/1դոլար` 2017 թվի դեկտեմբերի 483,2 դրամ/1դոլարի դիմաց: 2017 թվին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժերկումը կազմել է 0,1%, միայն դեկտեմբերին` 0,4% արժեվորում:
Աղբյուրի համաձայն, սպառողական շուկայում 2018 թվի դեկտեմբերին արձանագրվել է 1,5% ինֆլյացիա, 2018թ, հունվար-դեկտեմբերին` 1,8% ինֆլյացիա` տարեկան 2,5% ինֆլյացիայի պայմաններում: 2017 թվի դեկտեմբերին արձանագրվել է 1,5% ինֆլյացիա, 2017թ. հունվար-դեկտեմբերին` 2,6% ինֆլյացիա` տարեկան 1% ինֆլյացիայի պայմաններում:
Հավելենք, որ Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայույմ 2019թ. հունվարի 11-ին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը ձևավորվել է միջինը 486 դրամ/1դոլարի մակարդակում` 2018 թվի դեկտեմբերի 28-ի 484 դրամ/1դոլարի և 2018 թվի հունվարի 11-ի 483,7 դրամ/1դոլարի դիմաց:
Հիշեցնենք, որ Հայաստանի սպառողական շուկայի համար 2017 թվականը ինֆլյացիոն էր` 2,6%, երկու տարվա դեֆլյացիայից հետո` 2016թ. 1,1% և 2015թ. 0,1%: Դա մեծապես պայմանավորված էր պարենամթերքի գների 5,3% (ներառյալ ալկոհոլն ու ծխախոտը) և ոչ պարենային ապրանքների գների 1,7% բարձրացմամբ` ծառայությունների սակագների 0,5% նվազման պայմաններում: 2017 թվականին սպառողական գների ամսական միջին աճը կազմել է 0,2%` մեկ տարի առաջ 0,1% անկման դիմաց: Այդ ֆոնին դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը 2017 թվին կազմել է ընդամենը 0,1%, ընդ որում, միայն դեկտեմբերին ամրապնդվելով 0,4%-ով` 1,5% ինֆլյացիայի պայմաններում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |