Արմինֆո.Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօրվա ճեպազրույցին լրագրողներին ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները և պարգևատրեց 2018 թ-ին ընկերության SIM քարտը գնած և ակտիվացրած վերջին բաժանորդին:
Երևանի բնակիչ Լևոն Մարկոսյան Beeline-ի կողմից ստացավ iPnone XR սմարթֆոն:
«Այսօր առանձնահատուկ օր է Հայաստանում Beeline-ի համար: Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ արդեն ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ընտրում են Beeline-ի բջջային կապի ծառայությունները: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լևոնին և մյուս բաժանորդներին մեր ծառայությունների հանդեպ վստահության համար և խոստանալ, որ Beeline-ը կշարունակի անել ամեն հնարավոր բան, որպեսզի մեր ծառայություններն օր օրի բարելավվեն և դառնան էլ ավելի պարզ, հարմար և շահավետ մեր սիրելի բաժանորդների համարե, - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ընկերության ղեկավարն լրատվամիջոցներին ներկայացրեց նաև ընկերության այլ ձեռքբերումները: Այսպես, բջջային կապի եռամսյա ակտիվ բազան վերջին 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է, իսկ սմարթֆոնների ներթափանցումը 2018 թ. ավարտին կազմել է ավելի քան 60%: Երևանում բջջային 4G ցանցի ծածկույթը 80%-ից ավելի է: 2018 թ. ընթացքում Beeline-ի 3G բազային կայանների քանակությունն ավելացել է 15%-ով: Այս ցանցի ծածկույթը ներառում է Հայաստանի բնակչության 85%-ից ավելին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |