Արմինֆո.Հայաստանն ու Հունաստանը մտադիր են քայլեր ձեռնարկել տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ եւ կոնկրետ առաջարկներ ներկայացնել միմյանց: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի և Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով գլխավոր քարտուղար Իոաննիս Բրախոսի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, ինչի համար առկա է մեծ ներուժ: Այս համատեքստում ընդգծվել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը և առաջարկվել է հերթական նիստն անցակցնել Երևանում։
Կողմերը նշել են, որ հայ-հունական հարաբերությունները զարգանում են երկու ժողովուրդների հնագույն ժամանակներից եկող բարեկամության ամուր հիմքի վրա, որն էլ ավելի կամրապնդվի երկկողմ փոխայցելությունների շնորհիվ: Կողմերը հեռանկարային են համարել փոխգործակցության ընդլայնումը տնտեսության մի շարք ոլորտներում:
Նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես կապող կամրջի հնարավորությունները՝ ԵՄ-ԵԱՏՄ-ԻԻՀ-Մերձավոր Արևելք տնտեսական հարաբերությունները կազմակերպելիս, ինչպես նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիների պայմանները։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2018 թվականին աճել է 32 տոկոսով՝ մինչեւ 64.8 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 40.3 տոկոսով՝ մինչեւ 271.5 հազար դոլար` ներմուծման 32 տոկոսով, մինչեւ 64.6 մլն դոլար աճի պայմաններում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |