Արմինֆո.2019թ. Մարտի 22-ին ժամը 10:00 տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է տենդերը և դարձել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիմնական գործընկերը: Հաջող համագործակցության արդյունքում Մոնթե Մելքոնյան 44 հասցեում գտնվող 1-7 մասնաշենքերով մոնո բնակարանների վարկավորումը կիրականացվի ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:
Հանդիսավոր արարողության ընթացքում Բանկի հետ համագործակցության պայմանագիր կնքվեց, ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում տեղադրեցին Հայաստանի ապագա սերունդներին ուղղված ուղերձ: Կատարվեց հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ: Վերջիններս հնարավորություն կստանան բնակարաններ ձեռք բերել առավել ցածր և հարմարավետ տոկոսադրույքներով:
Ծրագրի շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին:
Բանկն առաջարկում է հետևյալ պայմանները`
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հիփոթեքային սեկտորի զարգացմանը և գիտակցում դրա ողջ կարևորությունը՝ որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարևորագույն գործոններից մեկը :
ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ պատրաստ է տրամադրել վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլև սեղմ ժամկետներում, ինչպես նաև աջակցել ՀՀ երիտասարդ մասնագետների կյանքի զարգացմանը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |