Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետական կառավարման համակարգում բարեփոխումների քաղաքականության ձևավորման, կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացման, գերատեսչական կարողությունների հզորացման, արձագանքող քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության ապահովմանն առնչվող թեմաներ։
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պետական կառավարման ոլորտում Բարրի Ջեքսոնի մասնագիտական խորը գիտելիքներն ու տարիների կուտակած փորձառությունը և ընդգծել, որ նախարարությունը հետաքրքրված է պետական կառավարման համակարգի ու կառուցվածքի արդիականացմանն ընդառաջ ծանոթանալ կառավարման և բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձին։
Բարրի Ջեքսոնը, ծանոթանալով նախարարության կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին, նշել է, որ շահագրգռված է ՀՀ ՏԿԶ նախարարության հետ ունենալ երկարաժամկետ համագործակցության ծրագիր՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական ու մասնագիտական ներուժով նպաստել գերատեսչության կարողությունների բարելավմանն ու հզորացմանը։
Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ կարևորել է փոխադարձ համագործակցության հեռանկարը և հույս հայտնել, որ նախարարության կողմից ռազմավարական ուղղությունների նախանշման, տարածքային քաղաքականության մշակման ու վարչատարածքային բարեփոխումների իրականացման գործում իր մասնակցության չափաբաժինը կունենա նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի խորհրդատվական խումբը։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |