Ուրբաթ, 22 Մարտի 2019 19:51
Նաիրա Բադալյան

ՏԶՆ նախարարը հանդես է գալիս «Քաղաքացիություն ներդրումների դիմաց" մեխանիզմի ներդրման օգտին

ՏԶՆ նախարարը հանդես է գալիս «Քաղաքացիություն ներդրումների դիմաց" մեխանիզմի ներդրման օգտին

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է գալիս ՀՀ-ում "Քաղաքացիություն ներդրումների դիմաց" նախաձեռնության իրականացման օգտին, որը ենթադրում է երկրի կողմից հպատակության տրամադրում  «անբիծ հեղինակություն՚ ունեցող ցանկացած օտարերկրացու, որւ պատրատս է որոշակի գումար ներդնել ազգային տնտեսությունում:

 

Այդ մասին Խաչատրյանն  ԱրմԻՆֆո-ի թղթկցին հաղորդել է` խոսելով "Arton Capital" ընկերության նախագահի հետ վերջերս կայացած իր հանդիպման մասին, որն զբաղվում է կապիտալի ներդրման ճանապարհով քաղաքացիություն ստանալու ծրագրերով:

 

Խաչատրյանի ասելով, այսօր շատ երկրներ ներդրումային ներգաղթի ծրագրեր են իրականացնում, որոնց շրջանակներում միջազգային գործարարները կարող են տեղափոխել իրենց ընտանիքը, ընդլայնել բիզնեսի հնարավորությունները կամ, պարզապես, ստանալ նոր անձնագրի տարբեր առավելություններ ՝ ներառյալ առանց վիզայի տեղափոխումը:

Հայաստանում ծրագրի ներդրման հնարավորության մասին առաջին անգամ սկսել են խոսել 2017 թվականի մայիսին։  Այն ժամանակ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հրավերով, որը ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացնում էր «Աջակցություն միգրացիային և սահմանների կառավարմանը՚ ծրագիրը, ՀՀ էին այցելել Կանադայում գրանցված "Arton Capital"կազմակերպության ներկայացուցիչները։  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել այս այցի մասին, որը վերնագրված էր «նախարարության և "Arton Capital" կազմակերպության միջև համագործակցությունը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՚:

2017թ. սեպտեմբերին «Աջակցություն միգրացիային և սահմանների կառավարմանը՚ ծրագրի կայքում զետեղված «Քաղաքացիության տրամադրում ներդրումների դիմաց՚ նախագծին նվիրված Հայաստանի համար գնահատման զեկույցում խոսք էր գնում ծրագրի առանցքային տարրերի, նախագծի թույլ և ուժեղ կողմերի մասին, ներկայացվել էին նաև ռիսկի գործոնների մեղմացման ռազմավարություններ: «Կանխատեսումների համաձայն՝ նախագիծը կարող է դառնալ օտարերկրյա ուղղակի ներդրումների կայուն աղբյուր, որոնցից կանխատեսվող զուտ շահույթը 6 տարվա կտրվածքով կկազմի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար՚, - նշվում է ծրագրի պաշտոնական կայքում:

 

Բացի այդ, ինչպես ասվում է զեկույցում, եթե Հայաստանը 60-ից ավելի երկրներում ունենա առանց վիզայի մուտք, ապա Ռուսաստանի հետ նրա առանձնահատուկ հարաբերությունների և Իրանի հետ աշխարհագրական հարևանության պայմաններում Հայաստանի քաղաքացիություն ստանալը գործարարի համար կդառնա ոչ միայն հանգիստ ապագա և անվտանգություն ապահովելու արդյունավետ միջոց, այլ նաև բիզնեսի զարգացման կարևորագույն ռազմավարական քայլ:

 

2017 թվին Հայաստանի իշխանությունները տարվեցին գաղափարով, բայց այսօր արդեն «թավշյա հեղափոխությունից՚ և կառավարության փոփոխությունից հետո ստիպված են նորից վերադառնալ այն բանին, ինչից սկսել են։ Նախարար Խաչատրյանը, ով 2017թվին հանդես է եկել առաջին փոխնախարարի դերում, հայտարարում է, որ ինքը շատ դրական է վերաբերվում Հայաստանում նման ծրագիր կյանքի կոչմանը։  Ծրագրի հիմնական "օպերատորի" դերում նա տեսնում է "Arton Capital" ընկերությանը, քանի որ հենց «նրանք են տիրապետում աշխարհում լավագույն փորձին այդ ոլորտում՚: «Վրաստանն աշխատում է ծրագրի ուղղությամբ, Մոլդովան պատրաստվում է ծրագրի մեկնարկին, և, ի վերջո, բոլոր երկրները կփորձեն «շուկա՚ հանել իրենց ազգային անձնագրի առավելությունները։  Դրա պահանջարկը միշտ կլինի: Իսկ «Արտոնում՚ այդ գործում պրոֆեսիոնալներ են և պատրաստ են խորհրդատվություն տրամադրել Հայաստանին «ամենաշահավետ փաթեթի՚ հաստատման հարցում, որը համապատասխան պահանջարկ կվայելի «ներդրողի վիզայի՚ շուկայում՚, - նշել է նա։  Բացի այդ, ինչպես կարծում է Խաչատրյանը, ծագումով հայ Արմանդ Արտոնի գլխավորած ընկերության խորհրդատվական ծառայությունները երկրին ավելի էժան կնստեն, քան` եթե հանրապետությունը դիմեր նմանատիպ վարկանիշ ունեցող մեկ այլ ընկերության:

 

Տնտեսական զարգացման նախարարը կարծում է, որ ծրագրի ներդրման համար շատ բան պետք է քննարկվի։  Կա երկու կարեւոր ասպեկտ, որոնք, ինչպես փորձը ցույց է տալիս, պետք է քննարկվեն առաջնահերթ: Մասնավորապես,  պետք է հիշել, որ եթե միգրանտների մի մասը բարիք է երկրի համար, ապա կան նաև այնպիսիք, որոնք որոշակի ռիսկ են ներկայացնում ընդունող երկրի համար: Պետական սահմանի պաշտպանության համար պատասխանատուները պետք է խիստ պահպանողական լինեն, և մի շարք դեպքերում, հնարավոր է, խիստ զգուշավոր լինեն նման ծրագրերի ննկատմամբ։

 

Մյուս կողմից, երկրի տնտեսության զարգացման պատասխանատուները պետք է «ուռայով՚ ընդունեն ծրագիրը և ամեն կերպ նպաստեն այդ գաղափարի առաջխաղացմանը։  «Տնտեսության տեսանկյունից ծրագիրը պետք է դիտարկվի որպես բացարձակ դրական երևույթ, որն իրավունք է տալիս ավելի մեծ սահմանափակումներ ունեցող երկրների քաղաքացիներին, քան ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիները, օգտվել ՀՀ «կապույտ անձնագրի՚ «բոնուսներից՚: Իսկ դա կարժենա որոշակի գումար, որի չափը որոշելու է ինքը` պետությունը ՝ հաշվի առնելով «վիզային ներգաղթյալի" համար առաջարկվող «շահաբաժշինները՚, - հայտարարել է նախարարը։

 

Տիգրան Խաչատրյանը համոզված է, որ երբ էլ ծրագիրը իրականացվի, «ներդրողի վիզայի՚ շուկայում հայկական արտադրանքի արժեքը բարձր կլինի, օրինակ, նույն չինացու համար, ով կցանկանա բիզնես վարել ԵԱՏՄ երկրներում, կամ առանց լրացուցիչ բյուրոկրատիայի ազատ տեղաշարժվել Միությունում հայկական «կապույտ անձնագրով՚:

 

Այս հարցերն ըմբռնելուց հետո, ըստ Խաչատրյանի, փաստաթուղթը գաղափարական պարզաբանումներով շրջանառության մեջ կդրվի ևս մեկ անգամ, և աշխատանքային կարգով, ինչպես օրենքը պահանջում է, կդրվի վարչապետի սեղանին։

 

Քաղաքացիություն ներդրումների դիմաց (անգլ. ՝  Citizenship by Investment կամ CBI), ողջ աշխարհում լայնորեն կիրառվող հայեցակարգ է: CS Global Partners-ի փորձագետները Second Citizenship Survey 2017-ի հետազոտության շրջանակներում պարզել են, որ ամբողջ աշխարհում մարդկանց 89 տոկոսը կցանկանար երկրորդ քաղաքացիություն ունենալ, իսկ 34 տոկոսից քիչ ավելին հայտարարում են, որ պատրաստ են ներդրումներ կատարել երկրորդ քաղաքացիություն ստանալու համար: Ավելին, 80% - ը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ներդնել կամ նվիրաբերել իրենց տարեկան եկամտի 5% - ը երկրորդ քաղաքացիություն ստանալու համար: Շատ երկրներ առաջարկում են «Քաղաքացիություն ներդրումների դիմաց՚, որի շրջանակներում քաղաքացիություն ստանալ ցանկացողները  կարող է ներդնել գումար անշարժ գույքի մեջ եւ ստանալ քաղաքացիություն` անշարժ գույքի սեփականության իրավունքով:  Դրա հետ մեկտեղ, այս կերպ քաղաքացիություն գնելն էժան չի նստում: Օրինակ, Նոր Զելանդիայի քաղաքացիությունը կարժենա 3 մլն նորզելանդական դոլար ($1.98 մլն), Կանադայինը` $ 800 000, Հունաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է ներդնել առնվազն 250 հազար եվրո անշարժ գույքի մեջ, Պորտուգալիայում մուտքի ոսկե արտոնագրերի արժե 350 000 ($406 200), Իսպանիայում` 500 000 ($580 286), Թուրքիայում ծրագիրը մեկնարկել է 2017թվին, եւ  քաղաքացիությունը արժե` սկսած 1 մլն դոլարից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63