Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերությունը Հայասատանի Հանրապետությունում ստեղծում է առաջին բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը: Ֆոնդի հիմնարար ներդրողներն են ԵՄ-ն, ԵՎԶԲ-ը և «Ամբեր Կապիտալը»:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարարը հանդիպման ընթացքում նշել է. «Ձեր թիմի հետևողական ուժեղացումը վկայում է Հայաստանում ծանրակշիռ գործունեություն ծավալելու մտադրությունների մասին: Կարևոր է նաև այն միջավայրը, որը ստեղծվում է նման կազմակերպությունների բիզնես գործունեության արդյունքում»:
«Ամբեր Կապիտալի» հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը նախարարին ներկայացրել է ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղությունները և ներդրումների ծավալները: Նշվել է, որ ֆոնդի բացումը տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին:
Կողմերը քննարկել են ֆոնդերի և այլ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից իրականացվող ներդրումների կարևորությունը Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի տեղայնացման և հետագա տարածման տեսանկյունից:
Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ կորպորատիվ կառավարման սկզբունքների առաջմղումը դրական ազդեցություն ունի տեղական կազմակերպությունների կողմից ֆինանսական ներհոսք ապահովելու և արտաքին շուկաներ մուտք գործելու, ինչպես նաև Հայաստանի կապիտալ շուկաների զարգացման վրա:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |