Արմինֆո.Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ խնդրելով հետաձգել Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար Մոսկվայի տրամադրած վարկի վճարումը, քանի որ վճարումների միակ աղբյուրը իրենից ստացված էլեկտրաէներգիայի վաճառքն է:
Ինչպես հայտնում է <Первый русский> պորտալը, այդ մասին նախօրեին Մոսկվայում կայացած տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ժամանակ պատմել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը:
<Ցանկանում եմ բարձրացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրականացման հետ կապված աշխատանքների ձգձգման հարցը ։ Մենք հայտնաբերել ենք մի քանի պատճառներ՝ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ>, - նշել է նա ։ Նախագիծը հաջողությամբ ավարտելու համար պահանջվում է երկարացնել վարկի գործողության ժամկետը, հայտնել է նա ։ Բացի այդ, անհրաժեշտ է լուծել վարկի մարումը հետաձգելու հարցը, քանի որ դեռեւս վարկի գծով տարեկան վճարումների միակ աղբյուրը մնում են ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի իրացումից ստացված միջոցները, պարզաբանել Է Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի հիմնական նպատակներ են ռեսուրսի վերականգնումը եւ կայանի աշխատանքի երկարացումը մինչեւ 10 տարի (մինչեւ 2026 թվականը), ԱԷԿ-ի անվտանգության և արդյունավետության բարձրացումը: Ընթացիկ տարում նախատեսվում է փոխարինել երկրորդ տուրբոգեներատորը, ավտոմատ կառավարման համակարգը, նորոգման աշխատանքներ իրականացնել հովարաններում: Բացի այդ, կիրականացվեն ռեակտորի գմբեթի մշակման նախապատրաստական աշխատանքներ, որի վրա կկատարվի ջերմամշակում (թրծում) ՝ նեյտրոնային հոսքերին դիմադրելու համար դրա ամրությունը բարձրացնելու նպատակով: Նախագծի բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջին։ Այդ կապակցությամբ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի կառավարության առջեւ բարձրացնել 2019-ից մինչեւ 2021 թվականը վարկի վճարումների և աշխտանքների տեղափոխման հարցը:
Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից, խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով՝ մինչև 2026 թվականը: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 270 մլն դոլար պետական արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ: