Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՙՀայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին՚ համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Որոշման նախագիծը հավանության է արժանացել ապրիլի 11-ին կառավարության նիստում։
Փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման համաձայն, համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 15-ին: Այն համահունչ է Հայաստանի կառավարության հռչակած ՙբաց երկնքի՚ քաղաքականությանը և ուղղված է ավիացիայի ոլորտում հարաբերությունների պատշաճ կարգավորմանը և դրանց ազատականացմանը ՀՀ և ՉԺՀ միջև։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |