Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ հայտարարում է նոր ակցիա, որը կտևի մինչև 21.06.2019՝ համաձայն որի հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել դեպի Ուկրաինա և Վրաստան, նվազեցված՝ 0,9% տոկոսադրույքով:
IntelExpress համակարգի միջոցով կարելի է փոխանցումներ կատարել դեպի աշխարհի 44 երկրներ (ներառյալ Ուկրաինա՝ 8000 մասնաճյուղ ու 20 բանկ, Վրաստան` շուրջ 700 մասնաճյուղ և 9 բանկ)`հաշված րոպեների ընթացքում 1-2% տոկոսադրույքով:
Հայաստանից դրամական փոխանցումներ կատարողների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ամենալայն մասնաճյուղային ցանցը՝ բաղկացած 70 մասնաճյուղերից: Առավել հարմարավետության և ժամանակի խնայողության համար Բանկը իր հաճախորդներին առաջարկում է օգտվել Earlyone բջջային հավելվածի ծառայություններից ու հեռակա կարգով Բանկի ցանկացած մասնաճյուղում դրամական փոխանցումներ կատարել:
Հաճախորդներին, ովքեր պարբերաբար դրամական փոխանցումներ են կատարում Հայաստանից, Բանկը առաջարկում է նաև օգտվել «Հեռախոս բանկինգ» ծառայությունից, ինչը հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ կատարել ցանկացած համակարգով, առանց Բանկ այցելելու՝ մեկ զանգով Կոնտակտային կենտրոն:
ՎՏԲ-Հայաստան Բանկում, բացի IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգից, գործում են նաև այլ միջազգային դրամական փոխանցումների համակարգեր՝ Swift, MoneyGram, Convers Transfers, TelCell, Unistream и БЭСТ:
Ակցիային մանրամասն ծանոթանալու համար կարող եք մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am Բանկի պաշտոնական կայք, ինչպես նաև զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |