Արմինֆո. 2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 4324 ավտոմեքենա: 2019թ-ի ապրիլի 15 դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա (108%): Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը
<Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը ապակենտրոնացվել է և բացի Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) մաքսազերծում կատարվում է նաև մնացած բոլոր մաքսատներում: Արարատյան թիվ 2 ձևակերպման բաժնում ավելացվել է 5 սպասարկող և նախկին 8 տեսուչի փոխարեն հիմա սպասարկում են 13-ը: Տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ և տարվում են աշխատանքներ օնլայն հերթագրման ուղղությամբ:
Ավտոմաքսաղերծման գործընթացի շղթայից դուրս են եկել ոստիկանության և CO գործառույթները, կրճատելով մաքսազերծման համար տրամադրած ժամանակը:
Հանրապետության բոլոր մաքսատներն աշխատում են առանց ընդմիջում>,- գրել է նա:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |