Արմինֆո. Հայաստանում կստեղծվի Պետական շահի հիմնադրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է ապրիլի 18-ին կառավարության նիստում։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով ՝ այս որոշման ընդունմամբ երկրի տնտեսության մեջ ներդրումների հոսքի ապահովման ևս մեկ փորձ է կատարվում։ Նախատեսվում է, որ հիմնադրամի կառուցվածքը, կանոնադրությունը եւ գործադիր մարմինը կձեւավորվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Հիմնադրամը կզբաղվի ավելի քան 10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրերի առաջխաղացմամբ: Բացի այդ, հիմնադրամը կստանա իր ներդրումային նախագծերի մշակման եւ առաջխաղացման իրավունք, որոնք կհետաքրքրեն մասնավոր ներդրողներին:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ լուծարված <Բիզնես Արմենիա> հիմնադրամի լիազորությունները կանցնեն Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |