Արմինֆո.Հայաստանն այս փուլում մանրամասն գնահատում է հանրապետությունում <բաց երկնքի> քաղաքականություն որդեգրելու որոշումը և դրա հիմնավորվածությունը՝ հանրապետության այսօրվա պահանջների տեսանկյունից։ Այս մասին ապրիլի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, Հայաստանի կառավարությունը ներկայումս քննարկումներ է անցկացնում <Զվարթնոց> և <Շիրակ> օդանավակայանների կոնցեսիոներ արգենտինական <Կորպորասիոն Ամերիկա> ընկերության հետ՝ ոլորտի
խնդիրները հասկանալու նպատակով:
Բացի այդ, կառավարությունը ուսումնասիրում է ավելի վաղ հռչակված <բաց երկնքի> քաղաքականությունը՝ հասկանալու, թե որքանով է այն համապատասխանում հանրապետության այսօրվա պահանջներին և ապագայի ծրագրերին: Նաև փորձ է արվում վերլուծել այլ գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունների՝ ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը) չափանիշներին համապատասխանության աստիճանը:
<Կարծիք կա, որ բոլոր երեք կետերով բավարար չափով հաշվի չեն առնվել եւ պաշտպանվել են մեր պետական եւ ազգային շահերը>, - հայտարարել է Փաշինյանը: Ընդ որում, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այդ ուղղությամբ բոլոր քայլերը լինելու են բավական հավասարակշռված ՝ ցնցումներից խուսափելու նպատակով ։
Մյուս կողմից, ինչպես նշել է վարչապետը, Հայաստանի համար տեղական, ազգային փոխադրողի առկայությունը ռազմավարական նշանակության խնդիր է ։ Դրա հետ մեկտեղ, երկրի իշխանությունները մտադիր չեն ավիաընկերություն ստեղծել, նրան ազգային ավիափոխադրողի կարգավիճակ տալ եւ մենաշնորհացնել շուկան: <Մենք պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք ինչպես տեղական, այնպես էլ՝ արտասահմանյան ավիափոխադրողի համար>, - պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |