Արմինֆո. Երբ ինչ-որ լավ բան ես անում, միշտ սպասիր վատին։ Այսպես է արձագանքել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը <Տրոյկա Դիալոգ> ընկերության միջոցով մեքենայությունների և <Ավրորա> մարդասիրական նախաձեռնության գործունեության վրա նրա անվան շուրջ սկանդալի ազդեցության վերաբերյալ հայ լրագրողի հարցին:
Գործարարը նշել է, որ նման հարցերով յուղ է լցվում շատ երկրների կողմից իրականացվող հակահայկական գործունեության վրա: <Ավրորայի> գործունեությունը բոլորին չէ, որ ուրախացնում է, ասեմ ավելին՝ շատերին տխրեցնում է, և նման հարցերով դուք օգնում եք նրանց ։ Բայց կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ ես միշտ բաց եւ ազնիվ եմ աշխատել>,- ասել է Վարդանյանը ։
Ընդ որում, նա հավելել է, որ <Ավրորա>-ն ունի 137 բարի կամքի դեսպաններ, եւ նրանցից շատերը օտարերկրացիներ են, եւ ոչ ոք չի հրաժարվել այդ սկանդալային հրապարակումից հետո շարունակել օգնությունը եւ շարունակում է իր աջակցությունը:
Նշենք, որ այս տարվա մարտի սկզբին հրապարակվել էր OCCRP-ի սկանդալային հետաքննությունը, որի համաձայն <Տրոյկա Դիալոգ> բանկը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ ստեղծել է մի քանի տասնյակ օֆշորային ընկերություններից բաղկացած ցանց: Նշվում է, որ այդ ընկերությունների միջոցով Ռուսաստանից գումարներ են դուրս բերվել, այդ թվում՝ <քրեական սխեմաների> օգտագործմամբ:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |