Արմինֆո.Սույն թվականի մարտի 25-ին Moody’s Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը հրապարակել է Կոնվերս բանկի վերաբերյալ կիսամյակային վերլուծության արդյունքները:
Ինչպես նշվում է Moody’s-ի հրապարակման մեջ, Կոնվերս բանկի հիմնական վարկային գնահատականն արտացոլում է բանկի՝ հնարավոր կորուստների կլանման կարողությունը՝ պայմանավորված կապիտալի ամուր բուֆերներով և շահութաբերությամբ, ինչպես նաև ներգրավման և իրացվելիության կայուն բնութագրերը:
Նշենք, որ Moody’s-ի կողմից Կոնվերս Բանկին շնորհվել է ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով:
Moody’s-ի հրապարակումն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.conversebank.am/hy/ratings/
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |