Արմինֆո.Կարևորելով երկրի տնտեսական ակտիվության խթանումը՝ IDBank-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում սկսում է վարկային հայտերի ընդունումը։
Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու տնտեսավարողներին` նրանց հնարավորություն տալով ներգրավել մատչելի ֆինանսական ռեսուրսներ, որոնք կօգտագործվեն նոր մարտահրավերների պայմաններում գործունեության շարունակականությունն ապահովելու համար։
Վարկերը համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման սկզբունքով տրամադրվելու են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Վարկային միջոցների տրամադրման պայմանները սահմանվում են կառավարության տնտեսական աջակցության կոնկրետ միջոցառումից, ինչպես նաև վարկային միջոցների տրամադրման նպատակներից կախված։ Բանկի կողմից հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման, սպասարկման և այլ միջնորդավճարներ չեն գանձվելու։
Արտոնյալ պայմաններով վարկերից օգտվելու համար վարկառուներն արդեն իսկ կարող են առցանց դիմում ներկայացնել Բանկ՝ https://www.idbank.am/content/contacts/ հղումով՝ ընտրելով «Վարկեր» թեման և լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը, ինչպես նաև [email protected] էլ․ փոստի հասցեով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել +374 77 04 40 99 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայքէջ։
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |