Երկուշաբթի, 1 Հունիսի 2020 14:29

Արդշինբանկը մեկնարկել է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագիրը

Արդշինբանկը մեկնարկել է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագիրը

Արմինֆո.Արդշինբանկը մեկնարկել է պետական աջակցության նպատակային ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացը:

 

Ծրագրի շրջանակում շահառու դարձած զինծառայողները հնարավորություն ունեն ստանալ.

  • մատչելի պայմաններով հիփոթեքային վարկ՝ մինչև 25,6 մլն ՀՀ դրամի չափով, 20 տարի ժամկետով, կանխավճարը՝ սկսած 10%-ից
  • պետական աջակցություն՝ վարկի տարեկան անվանական տոկոսադրույքից 3% սուբսիդավորման և մինչև 2,850,000 ՀՀ դրամի չափով կանխավճարի տրամադրման տեսքով (գույքի ձեռքբերման արժեքի 10%-ի չափով)

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են առաջնային և երկրորդային շուկաներից բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Ընդ որում, առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման դեպքում տոկոսների սուբսիդավորմանը զուգահեռ գործում է նաև հիփոթեքային վարկի գծով վճարված տոկոսագումարի չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունը:

Առավել մարամասներին կարող եք ծանոթանալ Արդշինբանկի կայքում՝ https://bit.ly/2AdCYRS  հղումով: