Երեթշաբթի, 2 Հունիսի 2020 14:09
Դավիթ Ստեփանյան

Կանխատեսում Տարեվերջին գինեգործության ոլորտն անկում կապրի մեկ երրորդով

Կանխատեսում Տարեվերջին գինեգործության ոլորտն անկում կապրի մեկ երրորդով

Արմինֆո.Ներքին շուկայում նկատվում է գինու սպառման 70 տոկոս անկում ՝ 10 - ից մինչեւ 3 մլն շիշ ։ Բավական երկար ժամանակ փակ էին խանութներ, ռեստորաններ, սրճարաններ ։ Կոնյակի մասով առանձնապես փոփոխություններ տեղի չեն ունեցել. Հայաստանում վաճառքները երբեք առանձնապես բարձր չեն եղել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

 

<Հայկական գինիների արտաքին շուկան 75 տոկոսով բաժին է ընկնում Ռուսաստանին ։ Այստեղ մենք ունենք սպառման նվազեցում և ռուբլու փոխարժեքի 15% անկում՝ համապատասխանաբար, արտահանման մոտ երկու անգամ անկմամբ ։ Մեր մյուս շուկաներում վաճառքները նույնպես կրկնակի նվազել են ։ Իրավիճակը մոտ է կրիտիկական, սակայն, մինչեւ ամռան վերջ- աշնան սկզբին, որը սովորաբար համընկնում է գինու արտադրանքի արտահանման աճին, մենք ակնկալում ենք 30 տոկոս արտահանման աճ: Այսպիսով՝ արտահանումը և ոլորտի մյուս բոլոր հարակից ցուցանիշները տարեվերջին կընկնեն մոտավորապես մեկ երրորդով>, - կանխատեսում է փորձագետը ։

 

Հարությունյանի կանխատեսմամբ ՝ այս ամենը բնականաբար կհանգեցնի գյուղմթերքի իրացման խնդրին։ Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, վերամշակող ձեռնարկություններում տարան դեռեւս լցված է 80 տոկոսով: Բացի այդ, գինեգործների մոտ զգացվում է խաղողի գնման համար շրջանառու կապիտալի զգալի պակաս ։ Նրա կարծիքով, խնդիրը կլուծվի պետության կողմից վերամշակող ձեռնարկություններին եւ ընկերություններին արտոնյալ, անտոկոս վարկերի տրամադրման միջոցով, որոնք վերջիններս կուղղեն բերքի գնմանը:

 

<Թե ինչ ենք անելու այդ բերքի հետ, առանձին, շատ լավ հարց է ։ Մենք կամ ստիպված կլինենք դրանից անորակ գինի կամ, այսպես ասենք, չհնեցված կոնյակ արտադրել։ Կամ պետությունը ստիպված կլինի ոչ մեծ ընկերություններին հնարավորություն տալ հնեցնել սպիրտ եւ վաճառել առնվազն 3 տարի հետո ՝ զրկելով խոշոր արտադրողների համապատասխան մենաշնորհից։ Իրավիճակը խորանում է ՝այս տարի սպասվող շատ առատ բերքով պայմանավորված ։ Մենք եւ կառավարությունը կհայտնվենք լոիրջ խնդրի առջեւ, որը պետք է սկսել լուծել արդեն այսօր>, - ընդգծել է գինեգործը։

 

Ընդհանուր առմամբ, նրա կանխատեսումներով, հաշվի առնելով նախորդ՝ ավելի ծանր ճգնաժամերը, գինեգործության ոլորտը դուրս կգա նաև այս ճգնաժամից։ Եվ սեփական ռեսուրսները կառավարության ռեսուրսների հետ համատեղելու դեպքում լուծումներ կգտնվեն։ Այս առումով Հարությունյանը առաջնահերթություն է համարում խաղող արտադրող գյուղացիներին աջակցություն ցուցաբերելը, ինչի համար անհրաժեշտ են համալիր լուծումներ։ Դրանց հիմնական մասը հակամենաշնորհային օրենսդրության մշակումն ու ընդունումն է, որը թույլ է տալիս խաղողից սպիրտ ստանալ և պահպանել այն առնվազն 3 տարի ՝ հետագայում վաճառելով բոլորին, այլ ոչ թե՝ միայն խոշոր ընկերություններին:

 

Ըստ Հարությունյանի ՝ դա թույլ կտա ամբողջ անորակ բերքը դարձնել սպիրտ, որը ժամանակի ընթացքում միայն թանկանալու է ։ Սակայն, սյդպիսով, այս տարի մթերված բերքը միանշանակ չի հաջողվի իրացնել հաջորդ տարի։ Այս առումով անհրաժեշտություն է առաջանում ԱԱՀ-ից ազատել վերամշակող ընկերությունների կողմից գնվող տարաները սպիրտների եւ այլ խտանյութի պահպանման համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
01.07.2020
RUB6.79-0.02
USD482.520.16
EUR540.760.32
GBP598.086.37
CAD355.553.33
JPY44.870.12
CNY68.240.11
CHF509.042.36



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000