Չորեքշաբթի, 17 Հունիսի 2020 14:53
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում ոսկին թանկանում է՝     թանկարժեք մետաղների գների անկման ֆոնին

Հայաստանում ոսկին թանկանում է՝     թանկարժեք մետաղների գների անկման ֆոնին

Արմինֆո.Հայաստանում ոսկին թանկանում է՝            թանկարժեք մետաղների գների ընդհանուր անկման ֆոնին ։ Մասնավորապես, այս շաբաթ ընդհանուր առմամբ թանկարժեք մետաղներն էժանացել են 0,3 տոկոսով, իսկ ոսկին մի փոքր աճել է:

 

ՀՀ ֆինանսների նախարարության <Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան> գործակալության տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի հունիսի 15 -21-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ բացթողնման գները՝ 1 գրամ ոսկի (չափիչ ձուլակտորներ)՝ 26614,08  դրամ (շաբաթական դինամիկայի փոփոխություն՝ 0,5% անկումից 0,1% աճ), արծաթը՝ 274,14   դրամ (շաբաթական անկման արագացում՝ 1,3%-ից մինչև 24%), պլատինը՝ 10 167,75 դրամ (շաբաթական անկման փոփոխություն՝ 2,8% աճից 1,2% անկում) եւ պալադիումը՝ 30 188,96  դրամ (շաբաթական դինամիկայի փոփոխություն՝ 0,3% անկումից 0,4% աճ):

 

Միջազգային բորսաների տվյալներով՝ 2020թ. հունիսի 17-ին ոսկու տրոյական ունցիայի սփոթային գինը կազմել է 1712 դոլար (օրական անկումը՝ 0,12%), արծաթինը ՝ 17.54  դոլար (առանց օրական փոփոխության), պլատինը ՝ 811 դոլար (առանց օրական փոփոխության) եւ պալադիումի՝ 1989 դոլար (օրական աճը՝ 0,56%)։