Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2020 14:14
Ալեքսանդր Ավանեսով

Նոյեմբերյան խոշորացված համայնքում արևային կայաններ են տեղադրվում

Նոյեմբերյան խոշորացված համայնքում արևային կայաններ են տեղադրվում

Արմինֆո. ՏԿԵ նախարարության  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի շրջանակում, ի թիվս բազմաթիվ այլ ներդրումների, 30 միլիոն դրամով նախատեսվում է արևային կայանների տեղադրում` Նոյեմբերյան խոշորացված համայնքում:

 

Արևային առաջին կայանն արդեն տեղադրվել է Նոյեմբերյանի  մշակույթի տան տանիքին: Այն ունի 20  կվտ. հզորության և տարեկան արտադրելու է  մոտ 25000 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:  Մինչև սեպտեմբեր այստեղ  նախատեսվում է 80 կվտ  գումարային հզորության ևս չորս կայանի տեղադրում և շահագործում, որոնցից երկուսը կտեղադրվեն Բարեկամավան սահմանամերձ բնակավայրի խմելու ջուր մատակարարող պոմպակայանների վրա:

 

Ծրագրի հաջող ավարտից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքը տարեկան կունենա շուրջ հինգ միլիոն դրամի խնայողություն: