Արմինֆո Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և
լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի հիմնական նպատակը ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովումն է և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործումը։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա
արդյունքներով: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար նախատեսվում է կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար):
Առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի ամսական 40 մլն դրամ: Բացի այդ, նախագծով առաջարկվում է ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-
ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:
Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրության) միասնական հաշվին մուտքագրված լինելու դեպքում, հարկ վճարողը չի կարող տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ, սա լավ հնարավորություն է տնտեսվարողների համար՝ ավելի արագ տնօրինել շրջանառվող միջոցները և ներարկել դեպի տնտեսություն։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, ընդգծել է. «2018 թվականի դրությամբ այս համակարգը գործում էր վեսամյսա տրամաբանությամբ։ Իմաստն այն է, որ երբ ընկերություններն արտահանում են արտադրանք, մեր օրենսդրությամբ ԱԱՀ չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողին։ 2018 թվականի մայիսի դրությամբ այդ
գործընթացով գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ։ Բայց 2018 թվականի մայիսի դրությամբ մենք ունեինք նախկինից կուտակված ԱԱՀ վերադարձի պարտք՝ մոտավորապես 100 մլրդ դրամի ։
Նախ մենք առաջին փուլով էականորեն մաշեցինք այդ գումարը: Հաջորդ
փոփոխությունը, որն արեցինք, այս ցիկլը փոխեցինք եռամսյա ժամկետի։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ գումարները պետք է վերադարձվեն ամենամսյա կտրվածքով։ Եվ հիմա մենք արդեն վերադառնում ենք ամենամսյա վերադարձի փուլին»։
Վարչապետն այդ համատեքսում կարևորել է կառավարության նախկինում ստանձնած պարտավորության և խոստման կատարումը, որը կնպաստի տնտեսվարողների շրջանառու միջոցների ավելացմանը. «Ըստ էության, ավելացված արժեքի հետ կապված թեման, որը տասնամյակներով շարունակվել է, գոյություն է ունեցել՝ այսպիսով լուծում և ավարտում ենք
այս պրոցեսը»:
Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ մինչև եռամսյակին անցնելը տնտեսավարողներին ԱԱՀ-ի գծով պարտավորությունը շատ ավելին է եղել՝ 2018 թվականի դրությամբ մոտ 260 միլիարդի