Ուրբաթ, 2 Ապրիլի 2021 16:11
Մարիաննա Մկրտչյան

ՌԴ փոխարտգործնախարար. Տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հարավային Կովկասում ձեռնտու են բոլոր կողմերին  

ՌԴ փոխարտգործնախարար. Տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հարավային Կովկասում ձեռնտու են բոլոր կողմերին   

Արմինֆո.Տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն "Մոսկվա-Բաքու" լրատվական գործակալության հետ հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե որոնք են տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքները։

Դիվանագետն ընդգծել է, որ Հարավային Կովկասը երկար ժամանակ տառապել է, եւ այժմ էլ տառապում է փոխադարձ շրջափակումներից, նորմալ համագործակցություն հաստատելու անհնարինությունից: "Այսօր կան նշաններ, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ ։ Տրանսպորտային միջանցքները և տնտեսական կապերը պետք է բացվեն և զարգանան բոլոր ազիմուտներով ՝ "կապելով" տարածաշրջանի երկրները միասնական տարածաշրջանային ցանցի մեջ։ Այս կապակցությամբ դրական ենք գնահատում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները։ Այս մեխանիզմի շրջանակներում դիտարկվում և վերլուծվում են փոխադրումների բոլոր հնարավոր երթուղիները։ Սա շատ բարդ և համալիր գործընթաց է, որին մասնակցում են երեք երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ ։ Կարեւոր է հասնել այնպիսի լուծումների, որոնք թույլ տան շահերի հավասարակշռության պահպանման եւ փոխադարձ վստահության աստիճանական ամրապնդման դեպքում վերացնել Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով բեռների եւ մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները", - ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:

 

Անդրադառնալով Ադրբեջանին անցած տարածքներում նախագծերին ռուսական ընկերությունների մասնակցության հեռանկարների մասին հարցին՝ Ռուդենկոն արձանագրել է, որ ռուսական ընկերությունները, ինչպես եւ այլ երկրների ընկերությունները, հետաքրքրություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու, այդ տարածքներում տարբեր բիզնես նախագծերում ներդրումներ կատարելու հարցում: "Հույս ունենք, որ առաջիկայում մենք կտեսնենք կոնկրետ գաղափարներ։ Դա լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Ռուսաստանի եւ Ադրբեջանի առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության ընդլայնման համար", - ասել է ռուսաստանցի  դիվանագետը։