Երեքշաբթի, 6 Ապրիլի 2021 14:55
Նաիրա Բադալյան

Հայաստանի գլխավոր հարկայինը  տնտեսության վերականգնման նշաններ է տեսնում  

Հայաստանի գլխավոր հարկայինը  տնտեսության վերականգնման նշաններ է տեսնում   

Արմինֆո.Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Հայաստանի տնտեսության վերականգնման նշաններ է տեսնում։ "Դատելով ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ վերլուծական տվյալներից՝ տնտեսությունը վերականգնվում է, քանի որ այդ մասին խոսում են և շրջանառության ծավալները, և հավաքված հարկերը", - ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է նա։

 

Դրա հետ մեկտեղ, երկրի գլխավոր հարկայինը ձեռնպահ է մնացել կանխատեսումներ անել 2021 թվականի արդյունքներով երկնիշ աճ ապահովելու հնարավորության մասին ՝ վկայակոչելով համավարակի շուրջ անորոշությանն առնչվող իրադրությունը:

 

2021 թվականի պետական բյուջեում տնտեսական աճը նախատեսված է 3,2 տոկոսի չափով, իսկ գնաճը՝ 4 տոկոսի մակարդակում (+1,5 տոկոս): Մեկ շաբաթ առաջ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 2021 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով: Նրա խոսքով ՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 8 տոկոսով, մարտին նախորդ տարվա մարտի համեմատ արձանագրել է ավելի քան 20 տոկոս աճ: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն, իր հերթին, նշել է, որ ելնելով առկա հանգամանքներից, ֆինանսական գերատեսչությունն ակնկալում է հարկերի հավաքելիության տարեկան պլանի մոտ 40 մլրդ դրամով գերակատարում: "Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ֆինանսների նախարարությունը հանդես կգա առաջարկությամբ ՝ պետական բյուջեում արձանագրված ցուցանիշը 1 մլրդ 440 մլրդ դրամից հասցնել 1 տրլն 480 մլրդ դրամի", - հայտարարել է Բրուտյանը: