Wednesday, August 25 2021 10:59
Marianna Mkrtchyan

«Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիան» պատրաստ է սկսել ապրանքների դրոշմավորումը ԵԱՏՄ շրջանակներում

«Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիան» պատրաստ է սկսել ապրանքների դրոշմավորումը ԵԱՏՄ շրջանակներում

ArmInfo. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրել է համապատասխան համակարգեր  և  պատրաստ է իրականացնել դրոշմավորումը հետևյալ ապրանքախմբերի մասով․

թեթև արդյունաբերության ապրանքներ (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով թեթև արդյունաբերության ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշում);  օծանելիք և հարդաջուր (ԵՏՀ Խորհրդի «Նույնացման միջոցներով օծանելիքի և հարդաջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշում);                 անվադողեր (ԵՏՀ Խորհրդի «Ռետինե անվադողերի և անվադողերի դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշում);  ֆոտոխցիկներ, լուսարձակող լամպեր (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով ֆոտոխցիկների, լուսարձակող լամպերի, դրոշմավորում սահմանելու մասին (բացի կինոխցիկներից)» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշում)։