Արմինֆո.Բրիտանական «Financial Times» հեղինակավոր ընկերության The Banker ամսագիրը, որը լույս է տեսնում 1926 թվականից երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչել է Տարվա լավագույն բանկը Հայաստանում։ Նախկինում The Banker-ը Արդշինբանկը ճանաչվել էր Տարվա լավագույն բանկ 2014 և 2018 թվականներին։
«Այս հեղինակավոր ամսագրի մրցանակը մեր հաջողությամբ իրականացված ռազմավարության հերթական գնահատական է։ Դա նորարարական ծառայությունների ընդլայնման ու ներդրման նպատակաուղղված քաղաքականության, կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարման, բոլոր ոլորտներում ծախսերի վերահսկման և իհարկե, ֆինանսական կատարողականի ցուցանիշ է: Կարևորվել է նաև 2020 թվականին Արդշինբանկի կողմից ռեկորդային՝ 300 մլն ԱՄՆ դոլարի եվրոբոնդերի թողարկումը և տեղաբաշխումը կապիտալի միջազգային շուկայում»,- ասաց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը։
Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ բրիտանական The Banker ամսագրի ամենամյա մրցանակը աշխարհի ցանկացած ֆինանսական հաստատության բանկային գործունեությունը գնահատելու ամենաբարձր և վստահելի չափանիշն է: Այս տարի «Տարվա բանկ» անվանակարգում հաղթողին ընտրելու հիմնական չափանիշները եղել են ոչ միայն ակտիվները, կապիտալն ու շահութաբերությունը, այլ նաև պրոդուկտների և ծառայությունների նորարարությունը, նոր տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական գործունեությունը՝ ամբողջ աշխարհի համար համավարակի դժվարին պայմաններում: Ամսագիրը ամեն տարի գնահատում է աշխարհի լավագույն ֆինանսական հաստատությունների աշխատանքը։ Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 140 երկրների բանկեր։
RUB | 4.17 | -0.01 |
USD | 387.32 | -0.13 |
EUR | 432.44 | 0.24 |
GBP | 518.62 | 0.21 |
CAD | 287.39 | -0.33 |
JPY | 27.04 | 0.20 |
CNY | 55.24 | -0.02 |
CHF | 459.07 | 2.01 |