Արմինֆո. Հուլիսին Հայաստան է ժամանել 188 856 զբոսաշրջիկ։ Այդ մասին հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեն:
Ընդհանուր առմամբ, աղբյուրի համաձայն, առաջին 7 ամիսների ընթացքում երկիր է ժամանել շուրջ 770 000 զբոսաշրջիկ:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2022 թվականին Հայաստան ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կազմել է 588 731 մարդ՝ ավելանալով 2,4 անգամ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 243 076 մարդ։
Հայաստան առավել թվով զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից (251 035 մարդ կամ ընդհանուր թվի 42,6 տոկոսը), Վրաստանից (4703 մարդ կամ 10,7 տոկոս) եւ Իրանից (48 122 մարդ կամ 8,2 տոկոս):
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |