Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2022 16:02

Visa Direct համակարգով փոխանցումներ՝ ԱրարատՄոբայլ հավելվածով

Visa Direct համակարգով փոխանցումներ՝ ԱրարատՄոբայլ հավելվածով

Արմինֆո.Visa Direct համակարգը հնարավորություն է ընձեռում համալրել միջազգային Visa քարտերն ԱրարատՄոբայլ հավելվածի «Visa միջազգային փոխանցումներ» ծառայության միջոցով։

 

«Տվյալ ծառայությունը հասանելի է ԱրարատԲանկի Visa քարտի քարտապանների համար և միայն դեպի Visa միջազգային քարտեր փոխանցումների համար։ Ծառայությունը գործում է ավելի քան 50 երկրում, իսկ փոխանցումները կատարվում են բավականին արագ, օրվա ցանկացած ժամի և ամենակարևորը` անվտանգ»,- ասված է հաղորդագրության մեջ։