Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը:
Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրությունում, Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերության ճյուղը, քանի որ ՀՆԱ-ի ձևավորման գործընթացում վերջինիս մասնաբաժինը կազմում է դրա 1/5-րդ մասը։ 2019 թ. մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ ընդլայնվել է՝ կազմելով 11.7%: 2020 թվականին մշակող արդյունաբերության դերը շարունակել է ընդլայնվել՝ կազմելով 12.4%, որը վերջին 9 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Տնտեսության այս ճյուղը, հատկապես մշակող արդյունաբերության ուղղությունը, միշտ գտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ըստ հիմնավորման՝ արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ, դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով։ Որոշման ընդունման արդյունքում՝ գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Բացի այդ, կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:
RUB | 3.98 | 0.00 |
USD | 396.18 | 0.12 |
EUR | 412.07 | 1.00 |
GBP | 496.49 | 0.03 |
CAD | 275.43 | 0.33 |
JPY | 25.17 | -0.04 |
CNY | 54.28 | 0.02 |
CHF | 440.49 | 0.47 |