Արմինֆո.ՄՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան. գնի չհիմնավորված բարձրացումներ հայտնաբերելու դեպքում կհարուցվեն վարույթներ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել Է հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը՝ արձագանքելով գնաճի մասին հրապարակումներին։
«Տեղեկացնում եմ, որ ներկայումս ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում գների բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում ևս տեղի են ունեցել գների բարձրացումներ։ Եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա Հանձնաժողովի կողմից կհարուցվեն համապատասխան վարչական վարույթներ։
Հանձնաժողովն ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում: Ապրանքների գների 5 տոկոսից ավել փոփոխության դեպքում, եթե դրանք համահունչ չեն արտաքին գործոնների փոփոխություններին, նախնական ուսումնասիրություն է սկսվում», - ամփոփել է մամուլի քարտուղարը:
RUB | 3.98 | 0.00 |
USD | 396.18 | 0.12 |
EUR | 412.07 | 1.00 |
GBP | 496.49 | 0.03 |
CAD | 275.43 | 0.33 |
JPY | 25.17 | -0.04 |
CNY | 54.28 | 0.02 |
CHF | 440.49 | 0.47 |