Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023 10:51
Նաիրա Բադալյան

ՊԵԿ-ը հերքում է «Բագրատաշեն» անցակետում բեռնատարների կուտակումների մասին տեղեկատվությունը

ՊԵԿ-ը հերքում է «Բագրատաշեն» անցակետում բեռնատարների կուտակումների մասին տեղեկատվությունը

Արմինֆո.  Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:

 

Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում են առաջացող խնդիրները: Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել: 

Ավելին, Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար, նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը», - ասվում է հաղորդագրությունում: