Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023 18:37
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Շվեյցարիան քննարկել են զբոսաշրջության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հարցեր

Հայաստանն ու Շվեյցարիան քննարկել են զբոսաշրջության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հարցեր

Արմինֆո. Էկոնոմիկայի նխարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 23-ին ընդունել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բյորնի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն,  հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտների ներկա վիճակի և զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։

 

Կողմերը մտքեր են փոխանակել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) և Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Կայուն և ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրերի վերաբերյալ:

 

Առանձին անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում ԼՂ-ից բռնի տեղահանվածների ներգրավմանը։