Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 14:56
Նաիրա Բադալյան

Կառավարությունը սահմանել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման պայմանները

Կառավարությունը սահմանել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման պայմանները

Արմինֆո. Կառավարությունը սահմանել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը: Այդ մասին որոշում է  ընդունվել Հայաստանի կառավարության հունվարի 4-ի նիստում:

Կառավարության հաղորդագրության համաձայնմ ըստ այդմ, առաջարկվում է 2024 թ. հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով ներկայումս սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին 25 000 դրամ: Որոշման ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում և կբարձրացնի պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։

Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում 1 միլիոն բնակչի հաշվով գիտաշխատողների լրիվ ամբողջական զբաղվածության ցուցանիշը բավականին ցածր է։ «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մեջ կարևոր տեղ է գրավում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքն է 1 միլիոն բնակչի հաշվով։ Սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և զբաղվում են գիտական գործունեությամբ։ Պետք է ասեմ, որ Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք 2455 նման գիտաշխատող, որը 1 միլիոն բնակչի հաշվարկով կազմում է մոտ 830, և այս ցուցանիշով բավական զիջում ենք մյուս երկրներին, այդ թվում՝ տարածաշրջանի։ Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքականության գործիքները խրախուսեն գիտաշխատողների լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը։ Այդ իմաստով պետք է նշեմ, որ 2008 թվականից կար կառավարության մի որոշում, որով գիտական աշխատողները պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելու պարագայում իրենց գիտական աստիճանի համար ստանում էին հավելավճար՝ գիտությունների թեկնածուները 25 հազար դրամի չափով և գիտությունների դոկտորները՝ 50 հազար դրամի չափով։ Ընդ որում, հավելավճարը հատկացվում էր գիտնականին, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրության պարագայում։ Քանի որ մենք գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն ենք վարում 2022 թ. հունվարից սկսած, այս պահին մի իրավիճակ ունենք, որ փաստորեն անգամ համատեղությամբ աշխատող գիտնականի պարագայում սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը հաղթահարվում է, հետևաբար գործող կարգը ուղղակի վերածվել է առանց նախապայմանի հավելավճար տրամադրելու գործիքի։ Ուստի, այս փոփոխություններն ենք նախաձեռնել, որով կանոնակարգում ենք գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը։ Կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որ ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Այս մոտեցմամբ հավելավճարի տրամադրման այս գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան։ Սա կարևոր է, որպեսզի գիտական գործունեությունը դիտարկվի իբրև պրոֆեսիոնալ ու հիմնական զբաղմունք։ Մեր դիտարկումներով՝ այս պահին բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից 778-ը այս պայմաններին բավարարման խնդիր կունենան, և դրանով իսկ կխրախուսենք, որպեսզի նրանք նույնպես անցում կատարեն ամբողջությամբ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հունվարի 1-ից արդեն երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել է. «Ընդ որում գործընթացը դեռ չի ավարտվել, և աշխատավարձի բարձրացում է նախատեսվում նաև 2025 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում՝ մենք ունենք մինչև 300 տոկոսով աշխատավարձերի բարձրացումներ: Հիմա այս որոշմամբ մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք, որ մեր հարգարժան դոկտորները և գիտության թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարները»:

Գիտական աստիճաններ շնորհելու հետ կապված հարցին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է. «Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքում ընդհանրապես գիտական աստիճանի շնորհման մոտեցումն է փոխվում, երկաստիճան համակարգից անցում է կատարվում մեկ աստիճանի համակարգին և ավելի կանոնակարգվում են աստիճանաշնորհման և դրա հետ կապված բացահայտվող խնդիրներին արձագանքելու հարցերը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, քանի որ գիտության ոլորտում աշխատավարձերը փոխվել են, այդ նվազագույն աշխատավարձի հետ կապը նույնպես պետք է վերացնենք. «Եվ, այո, սրանով շուրջ 700 գիտնական այդ հավելավճարը ստանալ չստանալու խնդիր կունենա: Բայց մեր նպատակն այն չէ, որ նրանք հավելավճար չստանան: Մեր նպատակն այն է, որ սրանով նրանց խրախուսենք, խնդրենք, քաջալերենք, որ իրենք բուն գիտական գործունեությամբ ավելի շատ զբաղվեն»:

Վարչապետն այդ համատեքստում ընդգծել է նաև գիտությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը. «Այս որոշմամբ, մենք նրանց խնդրում ենք, որպեսզի նրանք ավելի ակտիվ զբաղվեն գիտությամբ, մանավանդ, որ կարծում ենք, որ դրա համար, չեմ ասում իդեալական, բայց որոշակի պայմաններ ստեղծել ենք: Մենք վերջերս Գիտությունների ազգային ակադեմիայում խոսում էինք, թե վերջին տարիներին ինչքան գիտական սարքեր ենք ձեռք բերել և ինչքան գիտական սարքեր ենք ձեռք բերելու: 2024 թվականին, եթե հիշողությունս չի դավաճանում, մի քանի միլիարդ գիտական սարքերի ձեռքբերում է նախատեսված»:

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է կառավարության վերջերս հաստատած գիտաշխատողների ատեստավորման նոր կարգի մասին և նշել, որ այն համահունչ է այս մոտեցումներին. «Այսինքն՝ այնտեղ էլ մենք այնպիսի խթաններ էինք դրել, որը պետք է գիտաշխատողներին խրախուսի էլ ավելի ինտենսիվ գիտական գործունեություն վարել, ընդ որում միջազգային առումով մրցունակ արտադրանքի մասին է խոսքը: Եվ այս հավելավճարների քաղաքականությունն էլ գալիս է կապվելու ատեստավորման այդ նույն տրամաբանությանը»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարումԻդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգինՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներինԿոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Հայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և ԻտալիայիցՀայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և Իտալիայից
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%
Գուշակությամբ չենք զբաղվում. ֆինանսների նախարարը պարզաբանել է հարկային աննախադեպ ապառքների պատճառներըԳուշակությամբ չենք զբաղվում. ֆինանսների նախարարը պարզաբանել է հարկային աննախադեպ ապառքների պատճառները
Ֆինանսների նախարարը ՏՏ ոլորտի անկումը չի կապում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հետՖինանսների նախարարը ՏՏ ոլորտի անկումը չի կապում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հետ
Արդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումըԱրդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումը
Հայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումըՀայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումը
ՄՊՀ-ը տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համարՄՊՀ-ը տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
Հայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներըՀայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարները
Հայաստանի ֆինանսական իշխանություններն իջեցրել են 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.8%- ից մինչեւ 5-5.5%Հայաստանի ֆինանսական իշխանություններն իջեցրել են 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.8%- ից մինչեւ 5-5.5%
2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ
Team Telecom Armenia-ի NGN նորարարական ցանցն այժմ հասանելի է Վայոց ձորի և Արամավիրի մարզերի բոլոր քաղաքներումTeam Telecom Armenia-ի NGN նորարարական ցանցն այժմ հասանելի է Վայոց ձորի և Արամավիրի մարզերի բոլոր քաղաքներում
Երեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրաԵրեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրա
Երևանի քաղաքապետարանը նվազեցրել է մայրաքաղաքի գոտիներից մեկում շինարարության թույլտվության տեղական տուրքերըԵրևանի քաղաքապետարանը նվազեցրել է մայրաքաղաքի գոտիներից մեկում շինարարության թույլտվության տեղական տուրքերը
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2023 թվականի ցուցանիշի համեմատ ավելացել են 9,6%-ով կամ 199,2 մլրդ դրամով2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2023 թվականի ցուցանիշի համեմատ ավելացել են 9,6%-ով կամ 199,2 մլրդ դրամով
2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը 13%-ով կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումները՝ 71,2%-ով ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը 13%-ով կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումները՝ 71,2%-ով ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը
Ցորենի ողջ ծավալը Հայաստանը գնում է ՌուսաստանիցՑորենի ողջ ծավալը Հայաստանը գնում է Ռուսաստանից
ՏԿԵ նախարարը քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հեռանկարըՏԿԵ նախարարը քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հեռանկարը
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթըՇրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀԱԷԿ-ի տնօրեն. ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալՀԱԷԿ-ի տնօրեն. ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալ
ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտումԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan SweetsԸնտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
2024թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 16,4%-ով2024թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 16,4%-ով
1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Հայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականովՀայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականով
Վերին Լարսի հսկիչ անցակետով անցման իր հերթին է սպասում  մոտ 850 հայկական բեռնատարՎերին Լարսի հսկիչ անցակետով անցման իր հերթին է սպասում  մոտ 850 հայկական բեռնատար
Երևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետԵրևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետ
Էներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարարԷներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարար
Ռուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներըՌուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներինIdram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայումTeam-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերումԱրդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
ԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհումԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում
Գևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումըԳևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում
Միրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համարՄիրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետBig Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet TelecomԳերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
Այլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունըԱյլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPOՀայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն "անհնազանդ համայնքներին" սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ
Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 
ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համարԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
Հայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի
Հերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժինՀերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժին
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոններըՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներըԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները
ՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
ԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանըԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանը
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտումՏիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտում
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համարԱյս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար
Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկանԱրևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
25.12.2024
RUB3.980.01
USD396.060.31
EUR411.07-0.35
GBP496.460.39
CAD275.100.22
JPY25.210.02
CNY54.260.02
CHF440.020.35