Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյին Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ այցելել է Վեդիի ջրամբարի ամբարտակ և ոռոգվող տարածքներ: Այդ մասին ասվում է X-ում ֆրանսիացի դիվանագետի միկրոբլոկում հրապարակված հաղորդագրությունում։
"3200 հեկտար ոռոգելի տարածք 5000 շահառուի համար՝ Հայաստանի ամենաբերրի հարթավայրում", - գրել է դեսպանը, հավելելով, որ նախագիծը, որն ավելի քան 80%-ով ֆինանսավորում է ԶԳԳ-ը, կավարտվի մի քանի ամիս անց:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 26-ին Վեդիի ջրամբարի կառուցման ֆինանսավորման նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է 75 մլն եվրո վարկ (ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմել է 15 մլն եվրո:), որի շրջանակում նախատեսվում է կառուցել 29,4 խմ ծավալով և 120 հա ջրային մակերեսով ջրամբար։ Ջրի աղբյուր կդառնան Արարատի մարզի Վեդի և Խոսրով գետերը ։ Ծրագրի ամբողջական իրականացումը հնարավորություն կտա մեղմել Արարատյան դաշտի սակավաջրության խնդիրը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցնել ինքնահոս համակարգի, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության: Ծրագիրն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել չորս տարվա ընթացքում, սակայն 2022 թվականի մայիսի վերջին, ըստ ՀՀ կառավարության տվյալների, ծրագիրն իրականացվել է 77% - ով։ Այժմ նախատեսվում է, որ օբյեկտը շահագործման կհանձնվի սեպտեմբերի կեսերին ։
RUB | 4.75 | -0.04 |
USD | 382.72 | 0.10 |
EUR | 444.15 | -1.53 |
GBP | 504.23 | -1.52 |
CAD | 274.21 | -0.33 |
JPY | 24.86 | -0.27 |
CNY | 53.81 | -0.08 |
CHF | 478.40 | -2.22 |

