Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024 18:36
Նաիրա Բադալյան

Պետական հատվածի պահանջարկ. Հայաստանի աշխատաշուկայի անհամաչափ զարգացում

Պետական հատվածի պահանջարկ. Հայաստանի աշխատաշուկայի անհամաչափ զարգացում

Արմինֆո. 2023 թվականի վերջին մասնավոր հատվածում աշխատատեղերի 78% - ը բաժին է ընկել Երևանին։ Սա, Ինչպես կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը, մտահոգիչ միտում է. մարզերը մայրաքաղաքի համեմատ անհամաչափ են զարգանում:

Աշխատավարձի վերլուծություն՝ գնաճով ճշգրտված

Պետական հատվածում աշխատատեղերի համամասնությունը շարունակաբար նվազել է 2002 թվականից ի վեր, երբ գրանցված աշխատատեղերի մոտավորապես 70 տոկոսը աշխատում էր պետական հատվածում։ 2022 թվականին պետական աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 30,3 տոկոսը։ Կրճատումը պայմանավորված է ոչ թե պետական հատվածում աշխատատեղերի թվի նվազմամբ, այլ գրանցված ոչ պետական աշխատատեղերի աճով: Պետական հատվածի աշխատողների թիվը 2020-22 թվականների ընթացքում աճել է 3,2 տոկոսով, մինչդեռ ոչ պետական հոտվածի աշխատատեղերը աճել են 12,8 տոկոսով: 2022 թվականին գրանցված է եղել 684783 աշխատող, որը նախորդ տարվա համեմատ ավել է 5,4 տոկոսով։

2022 թվականին ոչ պետական հատվածում աշխատատեղերի 76,3 տոկոսը գրանցված է եղել Երևանում, ինչը նկատելի աճ է 2019 թվականի համեմատ, երբ աշխատատեղերի 73,5 տոկոսն է եղել Երևանում։ «Այսպիսով մասնավոր հատվածի աշխատատեղերը հիմնակնաում աճել են Երևանում: Մեր հաշվարկով՝ 2023 թվականի դեկտեմբերին մասնավոր ոլորտի աշխատատեղերի 78 տոկոսը գրանցված է լինելու Երևանում։ Սա մտահոգիչ միտում է՝ մարզերը Երևանից անհամաչափ են զարգանում։ Մարզերում եկամուտները հիմնականում ապահովում են պետական հատվածի աշխատատեղերը: Հաշվի առնելով Երևանի վարչական կարգավիճակը՝ 2022 թվականին ոչ պետական հատվածի աշխատատեղերի 51.6 տոկոսը կենտրոնացած էր Երևանում», - նշում է տնտեսագետը:

Վերջին երեք տարում (2022թ.՝ 2019թ.-ի համեմատ) աշխատատեղերը մարզերում աճել են ընդամենը 4,7 տոկոսով, իսկ Երևանում՝ 19,5 տոկոսով։ Մարզերում մասնավոր հատվածի աշխատատեղերը աճել են 7,2 տոկոսով, մինչդեռ Երևանում աճն ավելի էական է եղել՝ 24,5 տոկոս։ Աշխատատեղերի ամենաքիչ աճը գրանցվել է Լոռիում՝ ընդամենը 2,5 տոկոս աճ։ Այս ընթացքում Արարատի մարզում պետական հատվածում աշխատատեղերն աճել են 6,4 տոկոսով՝ հասնելով 10975 աշխատողի, իսկ Երևանում՝ 101744 աշխատողից հասնելով 107039 աշխատողի՝ 5,2 տոկոս աճով։

Դիտարկելով միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ մարզերի և տնտեսության ճյուղերի՝ Թավադյանը նշում է, որ 2022 թվականին պետական հատվածի իրական միջին աշխատավարձերը նվազել են բոլոր մարզերում։ Այս անկման վրա ազդել է 2022 թվականին գրանցված 8,3 տոկոս գնաճը։ Պետական հատվածում միջին աշխատավարձը 2022 թվականին կազմել է 186940 դրամ, անվանական աճը կազմել է 4,3 տոկոս։ Սակայն իրական աճը նվազել է -4 տոկոսով։ 2023 թվականին արձանագրվել է 0,6 տոկոս գնանկում, ինչը չի նվազեցրել իրական աշխատավարձերի աճը։ «Եթե հաշվի առնենք որ 2023 թվականին պետական հատվածում աշխատավարձերը նույնպես ապահովել են 4 տոկոս աճ և չի գրանցվել գնաճ, ապա պետական ոլորտի աշխատավարձերը պետք է համադրվեն 2021 թվականի գնողունակության հետ: Հարկ է նշել, որ 2022 թվականին 207591 մարդ կամ գրանցված ընդհանուր աշխատուժի 30.3 տոկոսը գրանցված է եղել պետական հատվածում։ Կարևոր է նշել, որ 0,6 տոկոս գնանկումը չի համընկնում ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի 4-րդ հոդվածի հետ, որը պահանջում է «առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով», - գրել է Թավադյանը:

Ամենացածր ոչ պետական աշխատավարձերը գրանցվել են Գեղարքունիքի, Շիրակի և Արագածոտնի մարզերում, որտեղ, հաշվի առնելով գնաճը, 2022 թվականին իրական աշխատավարձը ցածր է եղել 2021 թվականի համեմատ։ Այս մարզերում պետական հատվածի աշխատողների տեսակարար կշիռն ավելի մեծ է, քան ոչ պետական հատվածի աշխատողների թիվը։ Գեղարքունիքում պետական հատվածում ավելի քան երկու անգամ ավելի շատ աշխատող է գրանցված, քան ոչ պետական հատվածում: «Սա ևս ընդգծում է, որ մարզերում եկամուտների ստեղծմանը հիմնականում նպաստում են պետական հատվածի աշխատատեղերը», - նշում է նա:

Այսպես,  2022 թվականին տեղեկատվության և կապի, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների ոլորտները գրանցել են ամենաբարձր և ամենաարագ աճը՝ անվանական աշխատավարձի աճը այս ոլորտներում եղել է համապատասխանաբար 35% և 33,7%:

2022 թվականին ֆինանսների և ապահովագրության ոլորտում աշխատում էր 21449 մարդ, իսկ տեղեկատվության և կապի ոլորտում՝ 40301 մարդ։ Տեղեկատվություն և կապը կազմել էր ընդանուր գրանցված աշխատողների 5.9%-ը։ Այս հատվածն ունի ամենաբարձր միջին աշխատավարձը՝ 748235 դրամ: Հատկանշական է, որ ՏՏ-ին բաժին է ընկել այս ոլորտի 71,1 տոկոսը (28668 աշխատող)։ ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը 2022 թվականին կազմել է 917192 դրամ: 2023 թվականին ՏՏ միջին աշխատավարձը արդեն գերազանցել է 1 միլիոն դրամը։ Եթե ՏՏ ոլորտը հանենք Տեղեկատվության և հաղորդակցության շրջանակից, ապա միայն կապի ոլորտում միջին աշխատավարձը կազմել էր 331 863 դրամ։

Կրթության ոլորտը առաջնահերթ նշանակություն ունի ապագա սերունդներին կրթելու տեսանկյունից և այս ոլոտում աշխատում են աշխատուժի ավելի քան 17 տոկոսը: Այս ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը (ներառյալ հարկերը) 2022 թվականին կազմել է ընդամենը 132,756 ՀՀ դրամ։ Հաշվի առնելով գնաճը նախորդ տարվա համեմատ՝ այս ոլորտի իրական աշխատավարձը պետական հատվածում իջել է 5 տոկոսով։

Ով է Հայաստանում լավ ապրում

Աշխատավարձերն ու աշխատատեղերը, հիմնականում, աճել են Երևանում` մասնավոր հատվածում։ Աշխատավարձերի ամենազգալի աճը նկատվում է ՏՏ և ֆինանսական ոլորտներում։

Փորձագետը նշում է Երևանի և մյուս մարզերի միջև աշխատանքային զգալի անհավասարակշռությունը։ ՏՏ կազմակերպությունների խթանումը և Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, հիմնականում, նպաստում են մասնավոր աշխատավարձերի ստեղծմանը և բարձրացմանը ՏՏ, շինարարության և, հետևաբար, ծառայությունների և ֆինանսական ոլորտներում, որոնք, հիմնականում, կենտրոնացած են Երևանում: Այս միտումը խորացնում է զարգացման տարբերությունը Երևանի և մարզերի միջև, քանի որ նոր աշխատատեղերը, հիմնականում, ստեղծվում են մայրաքաղաքում: Անհրաժեշտ է որոշակի արտոնություններ տրամադրել կազմակերպություններին, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել այն մարզերում, որտեղ պետական աշխատողների թիվը գերազանցում է մասնավոր աշխատատեղերի թվին։

«Ամենակարևորն այն է, որ անհրաժեշտ է առաջնահերթություն տալ միջին խավին և նրանց եկամուտների ձևավորմանը, քանի որ այս խավը հասարակության հիմնաքարն է», - ամփոփել է Աղասի Թավադյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.01.2026
RUB4.83-0.01
USD380.83-0.32
EUR444.28-1.09
GBP512.94-0.39
CAD274.31-0.37
JPY23.98-0.17
CNY54.59-0.07
CHF476.99-1.18