
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգում ընդգրկված էին չորս տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում համագործակցությանը:
