
Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Koreez համահայկական կրթական ծրագիրը նախաձեռնել են նոր համագործակցություն՝ միավորելով ուժերը դպրոցականների կրթության զարգացման նպատակով:
Team Telecom Armenia-ի հաղորդագրության համաձայն, ընկերության բաժանորդները այսուհետ կարող են հեշտությամբ օգտվել Koreez կրթական հավելվածից՝ անմիջապես My Team հավելվածի միջոցով:
Koreez հավելվածը ժամանակակից կրթական հարթակ է, որտեղ աշակերտները կարող են յուրացնել ամբողջ դպրոցական ծրագիրը և գիտելիքներով մրցել ընկերների հետ: Հավելվածի բովանդակությունը հիմնված է Հայաստանի պետական հանրակրթական ծրագրի վրա և հնարավորություն է տալիս աշակերտներին սովորել խաղային ձևաչափով, հավաքել միավորներ և բարձրանալ առաջատարների աղյուսակում:
«Այսօր երեխաները բավականաչափ ժամանակ են անցկացնում թվային միջավայրում, և Team-ը կարևորում է այդ ժամանակի որակյալ և արդյունավետ օգտագործումը։ Koreez-ի հետ համագործակցությամբ մենք առաջարկում ենք լուծում, որը համադրում է ժամանցն ու ուսուցումը՝ ապահովելով անվտանգ և օգտակար միջավայր երեխաների զարգացման համար»,- նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:
«Այսօր երեխաների ուշադրության, հետաքրքրությունների և ընկալումների ձևավորման գլխավոր միջավայրերից մեկը թվային աշխարհն է։ Koreez-ում մենք կատարելագործում ենք այդ մոտեցումը՝ կրթությունը վերածելով խաղի, ինչի շնորհիվ սովորելը դառնում է հետաքրքիր, մրցակցային և մոտիվացնող գործընթաց։ Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս պարզ և ժամանակակից, բայց միևնույն ժամանակ որակյալ կրթությունը առավել հասանելի դարձնել հազարավոր աշակերտներին։ Koreez-ը պարզապես հավելված չէ․ այն կրթական շարժում է, որը փոխում է երեխաների վերաբերմունքը սովորելու նկատմամբ, ինչի շնորհիվ էլ ձևավորվում է իրենց ապագան՝ գիտելիքը դարձնելով ամենամեծ ուժը», - նշում է Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։
Team Telecom Armenia-ի բաժանորդները կարող են հեշտությամբ ակտիվացնել ծառայությունը անմիջապես իրենց բջջային հաշվեկշռից՝ առանց բանկային քարտի անհրաժեշտության:
Ծառայությանը հնարավոր է միանալ նաև My Team հավելվածի «Խաղեր» բաժնում, որտեղ ներկայացված են բաժանորդագրության տարբերակներն ու ակտիվացման քայլերը: Բաժանորդագրությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին:
Նոր ծառայության ներդրմամբ Team Telecom Armenia-ն ընդլայնում է կրթական թվային ծառայությունների հասանելիությունը՝ առաջարկելով ժամանակակից և հասանելի լուծումներ, որոնք միավորում են տեխնոլոգիան, ուսուցումն ու օգտատիրոջ հարմարավետությունը։
Koreez-ի ծառայությունների մասին ավելին իմանալու և բաժանորդագրությունը ակտիվացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով: