Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024 12:44
Արմինֆո. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա ՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով: >>>
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024 14:46
Արմինֆո. Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Այս տարի բոլոր միջոցառումները կենտրոնացած են «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» թեմայի շուրջ։ Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում >>>
|
Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 18:37
Արմինֆո.Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ապրիլի 15 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 15:24
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից: >>>
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024 18:00
Արմինֆո.Վերջերս կայացած մոսկովյան խորհրդակցությունների արդյունքներով, որոնք վերաբերում էին զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի ՝ ռուսական կողմի թույլ տված խախտումներին, փոխհամայնության հասնել չհաջողվեց։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ >>>
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024 18:36
Արմինֆո. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա։ Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը։ >>>
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 16:47
Արմինֆո. Ucom-ը, Team Telecom-ը և «Ռոստելեկոմ»-ը ԲՏԱ նախարարության հետ համախոհաբար որոշել են հանրային մուլտիպլեքսի հետ միաժամանակ անջատել ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլ. Սոլովյովի հեղինակային հաղորդումները: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Հանուն հանրապետության" կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ >>>
|
Երեթշաբթի, 26 Մարտի 2024 18:57
Արմինֆո. 2024թ. մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է: Ինչպես ասվում է ընկերության կայքում, նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն է: Համապատասխանաբար, փոփոխվել են նաև Ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն: >>>
|
Երեթշաբթի, 26 Մարտի 2024 15:20
Արմինֆո. Բիզնես-բուհ կապն ամրապնդելու նպատակով Team Systems-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ անցկացրեց «Կանաչ էներգիա և խելացի տեխնոլոգիաներ» խորագրով երկօրյա աշխատաժողով և հաքաթոն։
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ վերականգնվող էներգետիկայի, էլեկտրատեխնիկական համակարգերի, էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների և շենքերի ավտոմատացման թեմաներով:
Հաքաթոնի ընթացքում ուսանողները Team Systems ընկերության առաջատար մասնագետների մենթորությամբ պատրաստեցին խելացի նախագծեր ՀԱՊՀ ենթակառուցվածքների համար, որոնցից լավագույնները կկիրառվեն ապագայում:
Կարևորելով մասնավոր-բուհ համագործակցությունը՝ սմարթ տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը նշեց, որ այսպիսի կրթական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ ու իրենց թիմը պատրաստվում է ուսանողների հետ պարբերաբար կիսվել գիտելիքներով ու փորձով։
Այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնել նորարարական մտածելակերպ և առաջարկել լուծումներ իրական խնդիրներ լուծելու համար:
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով, ուսանողները, նմանօրինակ ծրագրերի մասնակցելով, ձևավորում են ակադեմիական գիտելիքներ և պրակտիկ նախագծերի իրականացման միջոցով կարող են դառնալ իրական մասնագետներ:
Team Systems ընկերությունը Team ընկերությունների խմբի անդամ է։ Այն հանդիսանում է էլեկտրական և ցածրահոս համակարգերի նախագծման ու իրականացման ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։ Team Systems-ը HPE, Lenovo, Cisco, APC, Siemon, Huawei, HDL համաշխարհային հսկաների պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Ընկերությունը կառուցում և սպասարկում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ամբողջ Հայաստանում, ինչպես նաև իրականացնում է «խելացի տուն, գրասենյակ, հյուրանոց» համակարգերի մշակում և իրագործում։ >>>
|
Երեթշաբթի, 26 Մարտի 2024 11:40
Արմինֆո. Հանձնաժողովի խնդիրներից մեկը ռոումինգում բջջային կապի ծառայության մատուցման պայմանների հավասարեցումն է, ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ պետությունների համար պայմանների հավասարեցումը և սակագների էական նվազեցումը, որոնցով այդ ծառայությունը մատուցվում է: Այդ մասին Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչը։ >>>
|
Շաբաթ, 23 Մարտի 2024 11:04
Արմինֆո. Բրյուսելում ընթացող Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: ԱԺ հաղորդագրության համաձայն, վեհաժողովում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը: >>>
|
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 17:18
Արմինֆո. Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։
Երևանի մետրոյում, որտեղ ինտերնետ հասանելիության ապահովումը տեխնիկապես բավականին բարդ գործընթաց է, արդեն գործում է Team-ի 4G ծածկույթը։ Սրա շնորհիվ բաժանորդները մետրոյի բոլոր կայարաններում, այդ թվում՝ ստորգետնյա, ապահովված կլինեն գերարագ շարժական ինտերնետով և բջջային կապով։
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար։ Առաջին և կարևորագույն ուղղություններից մեկը Երևանի մետրոն է, որի ուղևորներն այսուհետև չեն ունենա կապի և ինտերնետի խնդիր։ Մենք տեսնում ենք ցանցում առկա խնդիրները և, առաջնահերթություն տալով ամենակարևորներին, շարժվում ենք առաջ։ Բացի այս, մենք անընդմեջ ուսումնասիրում և հաշվի ենք առնում մեր բաժանորդների կարծիքը ցանցի արդիականացման ուղղությունները մշակելիս»,- նշում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղևորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութեր, հաղորդակցվել ու լսել երաժշտություն։
Մետրոյի աշխատանքներին զուգահեռ ընկերությունը բջջային ցանցի կառուցման ու վերազինման լայնածավալ աշխատանքներ է մեկնարկել նաև Երևանի համայնքներում և մարզերում։ Ծրագրի շրջանակում ավելացվելու է բջջային կայանների թիվը, բարելավվելու են շարժական ցանցի ու ինտերնետի արագությունը։ >>>
|
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 16:57
Արմինֆո. Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանի, այլև ողջ հանրապետության տարածքի համար: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը մարտի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած "Տեսալսողական մեդիայի մասին"օրենքում կատարված փոփոխություններին: >>>
|
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:03
Արմինֆո.Առաջիկայում Մոսկվայում խորհրդատվություններ կանցկացվեն Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ >>>
|
Հինգշաբթի, 14 Մարտի 2024 14:10
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար առաջարկվում է ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ: >>>
|
Երեթշաբթի, 5 Մարտի 2024 17:20
Արմինֆո.Հայաստանի ֆինանսական իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում հեղինակների և իրավատերերի շահերը պաշտպանելու համար իրավական նորմերի համալիր մշակելու շուրջ։ Այդ մասին մարտի 5-ին "ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի մասին" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ։ >>>
|
Երեթշաբթի, 5 Մարտի 2024 15:04
Արմինֆո. Հայաստանը տեխնոլոգիական մի շարք ուղղություններով պետք է դառնա աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Այդ մասին մարտի 5-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետին առընթեր գիտության եւ տեխնոլոգիաների աշխատանքային խմբի անդամ, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը։ >>>
|
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:34
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ, որպես նվիրատվություն է ընդունվել Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս 1000 (հազար) դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 (քսան) տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությոնը: >>>
|
Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024 18:56
Արմինֆո. Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում փետրվարի 26-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության համաձայն, ԲՏԱՆ նախաձեռնությամբ «Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցում է հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։
Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։
Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:
Փետրվարի 26-29-ն անցկացվող միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։ >>>
|
Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024 15:45
Արմինֆո. Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին Dvin Music Hall-ում։ Այն կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, և նախատեսվում է դառնալ ֆինանսական ոլորտի նշանակալից իրադարձություն: >>>
|