Պետական հատվածի պահանջարկ. Հայաստանի աշխատաշուկայի անհամաչափ զարգացում
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024, 18:36

Արմինֆո. 2023 թվականի վերջին մասնավոր հատվածում աշխատատեղերի 78% - ը բաժին է ընկել Երևանին։ Սա, Ինչպես կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը, մտահոգիչ միտում է. մարզերը մայրաքաղաքի համեմատ անհամաչափ են զարգանում:

«Վերին Լարս» անցակետը վրացական կողմից փակ կլինի վաղը ժամը 01.00 - ից մինչև առավոտյան 10.00-ն. կցորդ
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024, 17:29

Արմինֆո. «Վերին Լարս» անցակետը վրացական կողմից փակ կլինի վաղը ժամը 01.00-ից մինչև առավոտյան 10.00-ն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Կցորդ. Մոտ 800 հայկական բեռնատարներ սպասում են Ռուսաստանից Վրաստան անցման
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024, 15:36

Արմինֆո. Ներկայում շուրջ 800 հայկական ծանր բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետով (բազմակողմ ավտոմոբիլային անցակետով) Վրաստան անցման: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արդյունաբերության հատվածի աճն արագացել է մինչեւ երկնիշ տեմպեր
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024, 14:58

Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արդյունաբերության հատվածի աճն արագացել է 1%-ից մինչև 18,2%՝ ապահովելով 1,4 տրլն դրամ ծավալ (3,5 միլիարդ դոլար), ամսվա անկումը կազմել է 2,4%՝ մինչեւ 225,1 մլրդ դրամ (580.1 մլն դոլար)։

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 2,2 տոկոսով
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024, 14:45

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2024թ. հունվար-հունիսին աճել է տարեկան 2,2%-ով (մեկ տարի առաջվա 2,3% անկման դիմաց)՝ կազմելով

 Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակում է դանդաղել
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024, 14:44

Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչեւ տարեկան 10,4% (2023 թվականի նույն ժամանակահատվածի 11,4%-ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, աճի դրայվերների շրջանում ամրապնդվել է արդյունաբերության հատվածը: Ինչպես վկայում են ՀՀ  վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

ԱրարատԲանկը հերթական անգամ վաղաժամկետ ավարտեց պարտատոմսերի տեղաբաշխումը  
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024, 13:40

Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի հունիսի 10-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 10-ը, սակայն  տեղաբաշխումն ավարտվել է օգոստոսի 2-ին։

«Գլոբալ Շիփփինգը» տուգանվել է շուրջ 53 մլն դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024, 11:46

Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուրջ 53 մլն դրամ տուգանքի տեսքով պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 2-ը՝ ներառյալ, դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով եւ եվրոյով գործարքների անկմամբ
 Շաբաթ, 3 Օգոստոսի 2024, 10:58

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով և եվրոյով գործարքների անկմամբ: Ընդ որում, հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարով և ռուբլով գործարքներն արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են երեք անգամ, իսկ եվրոյով՝ միայն մեկ անգամ։ Շաբաթվա արդյունքներով՝ դոլարային գործարքների միտումը ծավալվել է 50% անկումից դեպի 2,3 անգամ աճ, եվրոյով գործարքների անկումն արագացել է 25%-ից մինչև 67%, իսկ ռուբլով գործարքների թրենդը ծավալվե է 38,5% աճից դեպի 50% անկում։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալը 1,7 անգամ գերակշռել է ռուբլով գործարքների նկատմամբ, ընդ որում,  զգալիորեն գերազանցելով եվրոյով գործարքների նկատմամբ՝ 16,6 անգամ (մեկ շաբաթ առաջվա 2,5 անգամի դիմաց), իսկ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը եվրոյով գործարքների նկատմամբ 9,6 անգամ բարձր է եղել։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հանել է սահմանափակումները Ռուսաստան գյուղմթերք արտահանող հայկական 16 ձեռնարկություններից միայն մեկի համար
 Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024, 19:15

Արմինֆո. Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

Երբ երկրում հարկերը, իսկ, կոնկրետ, ավելի շատ հավաքագրելու ցանկությունը դառնում է կառավարության գործունեության  KPI
 Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024, 18:24

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հարկահավաքությունը դարձրել է KPI (Key Performance Indicator, հիմնական արդյունավետության ինդիկատոր), որով կառավարությունը գնահատում է իր գործունեությունը: Այս կարծիքին է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը։  Նա հիշեցնում է Լաֆերի կորի հայեցակարգի մասին և նշում  ավելի հավասարակշռված հարկային քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը:

ԱԶԲ-ն կհամաֆինանսավորի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը
 Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024, 17:09

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փաստահավաք առաքելության անդամներին՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են Երկաթուղայինի օրը
 Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024, 14:40

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մասնագիտական տոնը ՝ Երկաթուղայինի օրը, նշել են մի շարք միջոցառումներով Գյումրու, Երևանի, Սևանի և Վանաձորի ձեռնարկություններում:

Գևորգ Պապոյան. Մեզ համար առաջնահերթ է ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների հետ մեր համագործակցության ծրագրերի ընդլայնումը` Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ
 Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024, 14:12

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է գործարկել միջազգային աքսելերացիոն ծրագիր
 Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024, 12:49

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Krisp ծրագրային ապահովման և մշակման ընկերություն։ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից 2017 թվականին հիմնադրված ընկերությունը՝ Krisp-ը, օգտագործում է ալգորիթմներ՝ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար։

Երևանում կկայանա ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով
 Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024, 11:10

Արմինֆո. Մեկնարկել է սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության գրանցումը։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:

Իրանը համաձայնություն է տվել Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրմանն Իրաք
 Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024, 17:35

Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։

Հայաստանում կիրականացվի գարեջրի արտադրանքի մակնշման պիլոտային ծրագիր
 Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024, 16:25

Արմինֆո. Հայաստանում կիրականացվի գարեջրի արտադրանքի մակնշման պիլոտային ծրագիր։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում։

Հայաստանի կառավարությունը ցանկանում է իրավական հիմքեր ստեղծել ռազմական նշանակության արտադրանքի մշակումների ֆինանսավորման համար
 Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024, 13:27

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հայաստանում նախատեսվում է ստեղծել "Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում" ՓԲԸ
 Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024, 13:10

Արմինֆո. Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծի կառավարման նպատակով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, ինչի մասին որոշում է ընդունվել օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության նիստում: Ինչպես իր ելույթում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նոր ընկերությունը կկոչվի "Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում":

Արտ. փոխարժեքները
31.10.2024
RUB3.990.00
USD387.620.57
EUR421.191.82
GBP503.291.21
CAD278.400.37
JPY25.400.09
CNY54.450.10
CHF447.491.12