Հայաստանում ՏՏ ստարտափների համար «հարկային դրախտը» երկարաձգվել է մեկ տարով
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 15:59

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին՝ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու նպատակով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 16:13

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական ​​սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» կապիտալի շուկա է մտել պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ. տեղաբաշխողն Ամերիաբանկն է
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 14:53

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն կապիտալի շուկա է մտել 32 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ: Այդ տրանշի շրջանակներում թողարկվել է 320 հազար պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 11.4% եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով և վեց ամիսը մեկ արժեկտրոնային վճարումների հաճախականությամբ: Տեղաբաշխողը և շուկայաստեղծն Ամերիաբանկն է: Այս մասին լրագրողներին հաղորդել է հայտնել է Էլցանցերի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին թողարկմանը նվիրված պաշտոնական միջոցառման շրջանակներում կայացած ճեպազրույցում ։

«Վերին Լարս» անցակետով ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 16:06

Արմինֆո. «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Moodys-ը բարձրացրել է IDBank-ի երկարաժամկետ ավանդների վարկանիշը սահմանելով B1, իսկ հեռանկարը կայուն
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 19:23

Արմինֆո.Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը՝ B2-ից B1՝ կայուն հեռանկարով։

Բանկն արժանացել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության «Լավագույն ֆինանսական գործընկեր» մրցանակին
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 16:39

Արմինֆո.2023 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մասնակցել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության 10 տարին» խորագրով կոնֆերանսին, որի ընթացքում արժանացել է ՀԱԱԳ-ի «Լավագույն ֆինանսական գործընկեր» մրցանակին:

Արդշինբանկի աջակցությամբ հայերեն լեզվով հրատարակվել է Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» բեսթսելերը
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 16:35

Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին, Ալեքսանդր հյուրանոցում տեղի ունեցավ «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի շնորհանդեսը, որ հեղինակել է INSEAD միջազգային բիզնես-դպրոցի պրոֆեսոր, միջմշակութային մենեջմենթի մասնագետ Էրին Մեյերը:

«Լարսով» երթեւեկությունը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 15:11

Արմինֆո.Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» 5-ամյա ծրագիրը նպատակաուղղված է 60 մլն դոլար ներդրումների ներգրավմանը
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 15:02

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեծածավալ ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսության մեջ։

Բանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է․ «Սբերբանկի» ղեկավար
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 19:05

Արմինֆո.«Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը դեմ է արտահայտվել բանկային հատվածից եկամտի ցանկացած դուրսբերմանը, որն այս տարի կավարտվի ռեկորդային շահույթով։ Նա կարծում է, որ բանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է։

Արտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 17:52

Արմինֆո.«Թել-Սել» ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ` ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արտյոմ Ղազարյանը: Մինչ այդ նա զբաղեցնում էր ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնը:

«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 17:47

Արմինֆո.«Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը Մոսկվայի կողմից մկանների ցուցադրում է, ինչը կարող է շատ թանկ արժենալ հայ արտադրողի համար՝ ամանորյա տոներին ընդառաջ։ Ընդ որում, Հայաստանի տնտեսական իշխանություններն անկեղծ չեն տեղական արտադրողի հետ շփումներում։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 14:20

Արմինֆո.2024 թվականին Հայաստանի պետական գանձարանի ծախսերը, այս տարվա հաստատված ցուցանիշի համեմատ, կաճեն մոտ 562,5 մլրդ դրամով և կկազմեն ՀՆԱ - ի ավելի քան մեկ երրորդը ՝ 3 տրլն 206,5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 30,5% - ը)։ Այդ մասին ասվում է "Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին" օրենքում, որն արժանացել է երկրի կառավարության հավանությանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկման ներկայացված բյուջեի նախագծի նախնական տարբերակում ծախսերը նախատեսված էին 3 տրլն 017 մլրդ 437 մլն դրամի չափով:

Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 11:12

Արմինֆո. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ապավեն» խոշոր տրանսպորտային-լոգիստիկ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ շրջանակում հրատապ քննարկում է հրավիրել «Վերին Լարսում» տիրող իրավիճակի առնչությամբ
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 16:00

Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է "Ռոսսելխոզնադզորի" Հրապարակումը՝ հասկանալու համար հայկական արտադրանքի անհամապատասխանության աստիճանը ՌԴ-ի կողմից կիրառվող նորմերին: Այդ մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանը ՝ անդրադառնալով ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության հայտարարությանը ՝ Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների մասին։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 14:01

Արմինֆո.«Ռոսսելխոզնադզոր»-ն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ:

Ամերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիա
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 13:09

Արմինֆո.Ամերիաբանկը ստանձնել է կայուն միջավայրի ստեղծման և ածխածնային չեզոք տնտեսության անցմանն աջակցելու երկարաժամկետ պարտավորություն: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի վաճառքի և կորպորատիվ հաճախորդների հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը՝ նախօրեին Երևանում մեկնարկած "էներգետիկ շաբաթվա" շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 11:56

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է սույն թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

Սկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալ
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2023, 21:10

Արմինֆո. Հայաստանն այսօր նման է մի մարդու, ով կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել երկրի Արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը, մեկնաբանելով այն խնդիրները, որոնց հայ արտահանողները հերթական անգամ բախվել են «Վերին Լարս» հսկիչ անցակետում: Իրավիճակն սպասելի էր, բայց կարող է պատային դառնալ, ինչի առնչությամբ դրա լուծումը հետաձգելը նման է մահվան։

Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 17:23

Արմինֆո. Կարևորելով մարզերի զարգացումը և սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների համար նախատեսված կրթական, մշակութային, ժամանցային նախագծերի ակտիվացմանը և տարածմանը։

Արտ. փոխարժեքները
14.06.2024
RUB4.400.04
USD388.490.45
EUR415.57-3.28
GBP493.58-2.10
CAD282.330.08
JPY24.740.05
CNY53.540.04
CHF434.892.00