ՀՀ ԱԷԿ-ում իրականացվող ծրագիրը թույլ կտա գեներացիան ավելացնել 10%
 Չորեքշաբթի, 21 Մարտի 2018, 17:52

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կավելանա 10%: Միևնույն ժամանակ, 2020-2021 թվականներին երկրում արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում միջուկային էներգիայի մասնաբաժինը կհասնի 40-42%-ի: Այս մասին մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պատասխանելով «Էլք» ընդդիմադիր խմբակցության հարցին:

Փորձագետ. Միջուկային էներգետիկայի վերաբերյալ Հայաստանի հանրության կարծիքը չի ցուցադրում արված խոստումները
 Շաբաթ, 17 Մարտի 2018, 16:10

Արմինֆո. «Ցավալի է նայել, թե ինչ այսօր տեղի է ունենում հայկական ատոմակայանում», - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայաստանյան էներգետիկայի վետերան, Հայաստանի միջուկային էներգիայի վետերանների միության պատասխանատու քարտուղար Մարտուն Գևորգյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ տուրբինային արտադրամասի արդիականացման համալիր միջոցառումների ծրագրին
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2018, 17:28

Արմինֆո.Փետրվարի 1-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ԱԷԿ տուրբինային արտադրամասի արդիականացման համալիր միջոցառումների ծրագրին, որն իրականացվում է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում:

ՀԱԷԿ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրականացումն աշխատանքի ծավալներով համադրել է նոր բլոկի կառուցման հետ
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018, 15:14

Արմինֆո. ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի իրականացումն աշխատանքի ծավալներով համադրել է նոր բլոկի կառուցման հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը: Նրա խոսքով, Հայաստանում իրականացվող ծրագրի բարդությունը ժամկետների սահմանափակվածության մեջ է: «Բայց ամեն դեպքում մենք ցանկանում ենք տեղավորվել ժամկետներում»,-ընդգծել է նախարարի խորհրդականը՝ ավելացնելով, որ ողջ նախագիծը պայմանականորեն բաժանվում է 2 փուլի: Առաջին՝ նախապատրաստական փուլում հիմնական սարքավորման հետազոտության հսկայական աշխատանք է կատարվել: Ընդհանուր առմամբ հետազոտվել է 4500 միավոր սարքավորում: Կարևոր էր որոշել, թե ինչ վիճակում է գտնվել կայանը, ինչ է անհրաժեշտ փոխարինել, ինչը կարելի է չփոխել, գիծ քաշել այն սարքավորումների և կոնստրուկցիաների տակ, որոնք անմիջականորեն ազդում են անվտանգության մակարդակի վրա՝ ինչպես նախագծային, այնպես էլ շահագործման: «Մինչև վերջին օրը, քանի դեռ կայանը շահագործվում է, կիրականացնենք երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն ավարտել է ՀԱԷԿ №2 էներգաբլոկի համար երկրորդ բլոկային տրանսֆորմատորի առաքումը
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017, 15:13

Արմինֆո. «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն, ՀԱԷԿ արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում, ավարտել է ՀԱԷԿ №2 էներգաբլոկի համար երկրորդ բլոկային տրանսֆորմատորի առաքումը: Տրանսֆորմատորները մատկարարվում են իրենց ռեսուրսը սպառածների փոխարինման համար:

Փորձագետ. Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017, 09:16

Արմինֆո. Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Այդպիսի կարծիքի է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Մարտուն Գևորգյանը, որն ավելի քան 40 տարի տվել է ՀԱԷԿ-ին:

Անդրեյ Բաբկո. Ատոմակայան ունենալու նպատակահարմարությունն ապացուցելը կամ Եվրամիության փաստարկներին համաձայնվելը Հայաստանի իշխանությունների գործն է
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 16:49

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կգտնի Հայաստանի ատոմակայանի (ԱԷԿ) փակման պահանջի վերաբերյալ Եվրամիության գործընկերների ճիշտ փաստարկները: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո- ի հարցին, հայտարարել է Հայաստանում ՌԴ առևտրի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Փոխնախարար. Երկարաձգելով ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը` Հայաստանը ժամանակ կունենա կողմնորոշվելու նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիաների և հզորությունների առնչությամբ
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 14:44

Արմինֆո.Երկարաձգելով ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը` Հայաստանը ժամանակ կունենա կողմնորոշվելու նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիաների և հզորությունների առնչությամբ: ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀԱԷԿ փակմանն առնչվող ԵՄ պահանջի վերաբերյալ հարցը:

«Ռուսատոմ Սերվիսը» առաջին տուրբոգեներատորն է մատակարարել ՀԱԷԿ համար
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2017, 10:39

Արմինֆո. Դեկտեմբերի 10-ին «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն ավարտել է ՀԱԷԿ համար երկու տուրբոգեներատորներից առաջինի մատակարարումը: Սանկտ Պետերբուրգի պատրաստող գործարանից սարքավորման տեղափոխումը տեղի է ունեցել երկու փուլով՝ ծովով մինչև Փոթի նավահանգիստ /Վրաստան/ և անտեղից՝ ցամաքային տրանսպորտով մինչև ՀԱԷԿ հարթակ:

 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017, 12:19

Արմինֆո.

Պյոտր Սվիտկսկի. Համաձայնագիրը խթանում է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու ԵՄ պատրաստակամությունը
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2017, 18:18

Արմինֆո. Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը խթանում է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու ԵՄ պատրաստակամությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստնաում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով հարցին, թե Հայկական ատոմակայանի ճակատագրի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ նոյեմբերի 24-ին ստորագրված փաստաթուղթը:

 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017, 16:46

Արմինֆո.

ՀՀ էներգետիկայի նախարարն ու «Ռոսատոմի՚ ղեկավարը Մոսկվայում կքննարկեն ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունը
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017, 10:46

Արմինֆո.Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 21-22-ը կայցելի Մոսկվա, որտեղ «Ռոսատոմ՚ պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ կքննարկի ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: Աղբյուրի համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը նաև կհստակեցնեն նախագծի իրագործման ժամկետները: Հայաստանի նախարարը պարտավորվում է Երևան վերադառնալուն պես կառավարության աշխատակազմ ներկայացնել այցի արդյունքի վերաբերյալ հաշվետվություն:

Փոխնախարար. Հայաստանում նոր ԱԷԿ կառուցման նախագծի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2-3 տարի անց
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2017, 13:39

Արմինֆո. Հայաստանում նոր ԱԷԿ կառուցման նախագծի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2-3 տարի անց: Նոյեմբերի 8-ին վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ներուժի հնարավորություններին նվիրված համաժողովի հարթակներում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Կարեն Կարապետյան. Հայաստանի ատոմակայանը կգործի մինչև 2027 թվականը
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017, 16:04

Արմինֆո. Հայաստանի ատոմակայանը կգործի մինչև 2027 թվականը: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017, 12:18

Արմինֆո.

Հայաստանի նախագահ. ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո Մեծամորի ԱԷԿ փակման մասին խոսք չի գնում
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017, 12:26

Արմինֆո. Մեծամորի ԱԷԿ փակման շուրջ քննարկումներն արհեստականորեն են նախաձեռնվում և իրականության հետ ոչ մի կապ չունեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «ՌԻԱ Նովոստիի՚ հետ հարցազրույցում:

Գլխավոր տնօրեն. Մինչև 2019 թ. չի հաջողվի ամբողջովին ավարտել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրը
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2017, 17:26

Արմինֆո. Այսօր ակնհայտ է դառնում, որ մինչև 2019 թ. չի հաջողվի ամբողջովին ավարտել ՀԱԷԿ երկորրդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

Պրոֆեսոր. ՀԱԷԿ փակման վերաբերյալ Եվրամիության պահանջները վերաբերում են կայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելուն
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2017, 16:49

Արմինֆո. ՀԱԷԿ փակման վերաբերյալ Եվրամիության պահանջները վերաբերում են կայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելուն: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայատոմ» ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը:

Արտ. փոխարժեքները
17.06.2024
RUB4.37-0.03
USD388.780.29
EUR416.420.85
GBP492.55-1.03
CAD282.980.65
JPY24.66-0.08
CNY53.580.04
CHF435.850.96