Լեռնահանքային ընկերությունը 300 մլն դրամի հարկ չի վճարել. հարուցվել է քրեական գործ
 Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019, 11:38

Արմինֆո. Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկի-բազմամետաղային հանքավայրը տարիներ շարունակ շահագործվել է՝ առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու:

ԵԱՏՄ-ում քննարկում են գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2019, 20:05

Արմինֆո. ԵԱՏՄ-ն նախատեսում է ընդլայնել թվային օրակարգը, մասնավորապես՝ քննարկում է գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման հնարավորությունները ՝ Միության երկրների շուկաներ ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու նպատակով: Այս մասին նոյեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Վիկտոր Գրիդնևը ։

Մհեր Աբրահամյան. Ագրոապահովագրությունը կբարձրացնի բանկերի ակտիվությունը գյուղատնտեսության վարկավորման ոլորտում
 Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2019, 21:41

Արմինֆո.Հայաստանում ագրոապահովագրության ներդրումը միանշանակ դրական ազդեցություն կունենա բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորման դինամիկայի վրա ։  Հոկտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի բանկերի միության նախագահ, IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Արտակ Քամալյան. Հաջողության բանալին կրթությունն է։  Մնացած ամեն ինչ, իհարկե, կարեւոր է, բայց՝ երկրորդական
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019, 18:23

Արմինֆո.Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացվել և ընդգրկվել է էկոնոմիկայի նախարարության կազմում։ 

ՀՀ ԿԲ-ում հայ-գերմանական համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրումե թեմայով հանդիպում-քննարկում
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019, 12:46

Արմինֆո. 2019 թվականի հոկտեմբերի 22–ին Կենտրոնական բանկում հայ-գերմանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրումե թեմայով հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր Կենտրոանական բանկի կողմից, KfW գերմանական զարգացման բանկի և Գյուղատնեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության աջակցությամբ:

Հայաստանում քննարկում են անասնաբուծության ոլորտում ռիսկերի ապահովագրության հնարավորությունը
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019, 00:48

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր մասնակցել է «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» հանդիպում-քննարկմանը, որը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, KfW գերմանական զարգացման բանկի և Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության աջակցությամբ: Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և անասնապահության ոլորտի պատասխանատուներ:

Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը
 Երեթշաբթի, 22 Հոկտեմբերի 2019, 13:15

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների:

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ
 Երեթշաբթի, 22 Հոկտեմբերի 2019, 12:33

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Հնդկաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստան են ժամանել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Պատվիրակության կազմում էր նաև Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալը:

Նախարար. ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները
 Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019, 19:51

Արմինֆո.Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Բանցհաֆի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում կնպաստի հայ-գերմանական հաջողված փոխգործակցության ընդլայնմանը և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը ։

Հայաստանում կբարձրացվի խաղողագործների հանդեպ ֆինանսական պարտավորությունների կատարման համար մթերողներին տրամադրվող վարկի վերին շեմը
 Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2019, 14:59

Արմինֆո.Կառավարությունը փոփոխություն է կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿե ՓԲԸ գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին շնորհվել է «Էջմիածին քաղաքի բարեկամե պատվավոր կոչումը
 Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2019, 16:39

Արմինֆո.08.10.2019թ-ին Էջմիածնի 2704-ամյակին նվիրված Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստի ընթացքում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿե ՓԲԸ գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին շնորհվել է «Էջմիածին քաղաքի բարեկամե պատվավոր կոչումը` Էջմիածին քաղաքին ցուցաբերած մշտական ուշադրության, մեծ նվիրումի և աջակցության համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:

Առաջին անգամ Հայաստանն ընդգրկվել է ՏՀԶԿ <Օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում>
 Երեթշաբթի, 8 Հոկտեմբերի 2019, 15:01

Արմինֆո.Հայաստանն առաջին անգամ ներառվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) <Օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում>՝ 69 երկրների շարքում զբաղեցնելով 10-րդ տեղը: Այս մասին հոկտեմբերի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՏՀԶԿ պատվիրակության ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը:

Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է 2020 թվականին մեկնարկել կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը
 Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2019, 20:32

Արմինֆո. Շիրակի մարզպետարանում այսօր կազմակերպվել է հանդիպում-խորհրդակցություն մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունը կստանա գերմանական KfW բանկից
 Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2019, 12:55

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում, գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2016 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Փորձագետ. Հայաստանում գյուղատնտեսական  ապահովագրության կիրառումը ծայրաստիճան անհրաժեշտություն էր
 Երեթշաբթի, 1 Հոկտեմբերի 2019, 16:48

Արմինֆո. Հայաստանում ագրոապահովագրության կիրառումը  ծայրաստիճան  անհրաժեշտություն էր։  Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ-ում ագրոապահովագրության համակարգի ներդրման եւ զարգացման գծով խորհրդատու Իվան Գոլովենկոն՝ հոկտեմբերի 1-ին ագրոապահովագրության համակարգի ներդրմանը  նվիրված Արարատի մարզի ֆերմերների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի հարցին:

Հայաստանի տնտեսությունն արագացնում է աճը
 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2019, 13:51

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի հուլիսին աճել է 8.1% - ով (նախորդ ամիս՝ 3,4% - ով): Ինդիկատորի դինամիկայի վրա դրական ազդեցություն կարող էր ունենալ գյուղատնտեսությունը, որտեղ 2019-ի երկրորդ կիսամյակում կանխատեսվում է արտադրության՝բարձրացում՝ համեմատության ցածր բազայի ֆոնին։

Հայաստանի ջերմոցներում արված ներդրումներն արդյունք են տալիս
 Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2019, 16:26

Արմինֆո.Արդիականացումը և համապատասխանությունը միջազգային պահանջներին նոր շուկաներ են բացում տեղական արտադրանքի համար 

Ջրային կոմիտե. Սևանից ջրառն անցյալ  տարվանից արդեն իսկ 46 մլն խ/մ –ով պակաս է
 Երեթշաբթի, 3 Սեպտեմբերի 2019, 19:44

Արմինֆո. Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։ Այդ մասին ասվում է Ջրային կոմիտեի լրատվական ծառայության հայտարարության մեջ:

Նիկոլ Փաշինյան. Մեր կառավարության ամենամեծ հաջողությունն այսօր այն է, որ մենք օլիգարխիկ տնտեսությունից անցել ենք ներառական տնտեսության
 Երկուշաբթի, 2 Սեպտեմբերի 2019, 13:37

Արմինֆո. Հայաստանի նոր կառավարության ամենամեծ հաջողությունն օլիգարխիկ տնտեսությունից ներառական տնտեսությանն անցումն է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Nouvelle d'Arménie ամսագրում հրապարակված հարցազրույցում:

Բելառուսի ցուցադրությունն առաջին անգամ կներկայացվի Երեւանում կայանալիք ARMENIA EXPO ցուցահանդեսում
 Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019, 19:08

Արմինֆո.  Բելառուսական արտադրողները իրենց արտադրանքը կցուցադրեն սեպտեմբերի 12-14-ը Երեւանում կայանալիք Հայաստանի խոշոր առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի մամուլի ծառայությունից:

Արտ. փոխարժեքները
14.06.2024
RUB4.400.04
USD388.490.45
EUR415.57-3.28
GBP493.58-2.10
CAD282.330.08
JPY24.740.05
CNY53.540.04
CHF434.892.00