«Ռոստելեկոմը» համագործակցության հուշագիր ստորագրեց հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի հետ
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2017, 11:33

Արմինֆո. Ապրիլի 10-ին «Ռոստելեկոմը» և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամը  ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ բուհի զարգացման և փոխգործակցության։

Ռոստելեկոմը մրցույթ է հայտարարում Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողների համար
 Հինգշաբթի, 30 Մարտի 2017, 18:43

Արմինֆո. «Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնի, ինչպես նաև Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի հետ համատեղ հայտարարում է «Թվային և անալոգային էլեկտրոնիկա» և «Հեռահաղորդակցություն և հեռակառավարում» թեմաներով գիտաժողով–մրցույթ ֆակուլտետի 1-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար:

Beeline-ը և ԵՊՀ ստորագրեցին համագործակցության հուշագիր
 Չորեքշաբթի, 29 Մարտի 2017, 16:31

Արմինֆո. Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր: Փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկեց Հայաստանում Beeline-ի մասնակցությունը Համալսարանի «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ - ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափե ծրագրին:

Ֆրանսիական ընկերություններին հետաքրքրել է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի հնարավորությունը
 Ուրբաթ, 10 Մարտի 2017, 14:55

Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Ֆրանսիայում անցկացված մեկշաբաթյա ներդրումային քարոզարշավից վերադարձել է համագործակցության նոր առաջարկներով։

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն
 Հինգշաբթի, 9 Մարտի 2017, 20:37

Արմինֆո. Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին:

Էներգակիրների նվազ սակագները եվ շահառուների իրական շահը
 Հինգշաբթի, 9 Մարտի 2017, 19:13

Արմինֆո. Հոդվածում բացահայտվել է ՀՀ-ում հարկային համակարգի էկոլոգիզացիայի նպատակադրման կարևորությունը, դրա տեսամեթոդական հիմքերը, միջազգային պրակտիկայում դրա կիրառության նպատակներն ու մոտեցումները: Համեմատական գնահատմամբ ներկայացավել է բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների տարբերակված սակագների կիրառմամբ դրանց նվազեցումը և նույն էներգակիրների համար  ակցիզային հարկի ներդրման սկզբունքային տարբերությունները և հիմնավորվել է ակցիզային հարկի ձևաչափի ներդրման առավելությունները՝ դրանց անմիջական շահառուների և գործընթացի բոլոր մասնակիցների համար:

Գյուղնախար. Շուտով կներկայացվի ֆերմերների աջակցության ծրագիրը` գյուղատնտեսական լիզինգի տրամադրման միջոցով
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 15:47

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստում է ֆերմերների աջակցության ծրագիրը`լիզինգային սխեմայով գյուղատնտեսական տեխնիկա տրամադրելու միջոցով: Այս մասին փետրվարի 2-ին, կառավարության նիստից հետո,  հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:

ԱՄՆ դեսպան. Առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ ԱՄՆ դոլար
 Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2017, 22:24

Արմինֆո. «Իմ առաջին գերակայությունն էր բիզնես և առևտրային կապերի խորացումը մեր երկու երկրների միջև՝ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների խթանման համատեքստում», - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` փետրարի 1-ին Երևանում Հայ-ամերիկյան առևտրային պալատում (ՀԱԱՊ) իր ելույթում: «Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան», - նշել է դեսպան Միլսը:

Կարեն Կարապետյան. նոր կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ընդունված որոշումների 9 տոկոսը եղել է հակակոռուպցիոն, իսկ 10 տոկոսը՝ բիզնես միջավայրի բարելավման վերաբերյալ
 Շաբաթ, 21 Հունվարի 2017, 14:09

Արմինֆո. Որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց, հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Ամերիկյան համալսարան այցելության ընացքում:  «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն Կարապետյանը: 
 

Տեսական եվ գործնական գիտելիքների մեկտեղում՝ ուսանողներն այցելեցին «Ռոստելեկոմի» դատա կենտրոն
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016, 10:41

Արմինֆո. Դեկտեմբերի 10-ին «Ռոստելեկոմի» գրասենյակը հյուրընկալեց Վ․Պլեխանովի ռուսական տնտեսագիտական համալսարանի սաներին, ովքեր ծրագրով ուսումնասիրում են Cisco համակարգեր։

Beeline-ը մասնակցել է  Business & HR Forum 2016 –ին
 Երեթշաբթի, 15 Նոյեմբերի 2016, 11:46

Արմինֆո. Հայաստանում Beeline-ը մասնակցել է  նոյեմբերի 12-ին կայացած Business & HR Forum 2016 –ին, որի կազմակերպիչն է հանդիսանում Global Media Lab–ը։

Անելիք Բանկը կանոնադրական կապիտալը համալրել է 21.8 մլրդ.դրամով, ընդգրկելով նոր բաժնետիրոջ, ի դեմս կիպրոսյան FISTOCO LTD ընկերության
 Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2016, 19:08

Արմինֆո. Անելիք Բանկն ավարտել է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը: Բոլոր 405.511 բաժնետոմսերը տեղաբաշխվել են փակ բաժանորդագրությամբ: Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, ինչի արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 21.8 մլրդ ՀՀ դրամով, հասցնելով 39 մլրդ.դրամի: Արդյունքում, բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 36.7 մլրդ.դրամ, գերազանցելով ՀՀ ԿԲ նորմատիվը: Բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, որի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմեց 59.68%, իսկ լիբանանյան CreditBank S.A.L-ի մասնաբաժինը կազմեց 42.32%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկի անուղղակի մեծամասնակն բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO LTD):

Երևանում պաշտոնապես բացվեց Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը
 Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2016, 18:38

Արմինֆո. Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, որը սկսել է իր գործունեությունը 2014 թվականից, նոյեմբերի 10-ին բացել է իր դռները նոր տարածքում՝ Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում, որտեղ զբաղեցնում է շուրջ 1000 քառակուսի մետր տարածք` հագեցած գերժամանակակից տեխնիկայով:

Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ
 Չորեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2016, 19:53

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Բաց դռների օր է կազմակերպել՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար
 Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2016, 18:18

Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական Բաց դռների օրն էր կազմակերպել՝ այս անգամ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի Մարքեթինգի, Կառավարման և Ֆինանսների ֆակուլտետների ուսանողների համար:

Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ գործադիր տնօրեն
 Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2016, 18:08

Արմինֆո. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում: Նա կփոխարինի ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին, ով ՀՀ նախագահի հրամանագրով 2016թ. սեպտեմբերի 27-ից ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը:

ՀՀ վարչապետն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին
 Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2016, 20:25

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը, կարևորելով ՏՏ բնագավառի զարգացման ներուժը, նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք կնպաստեն ոչ միայն մրցունակ ՏՏ արտադրանքի ձևավորմանը, այլև երկարաժամկետ արդյունավետ ծրագրերի իրականացմանը: 
ԻՏՁՄ-ի և ՏՀՏԳՄ-ի անդամները Կարեն Կարապետյանին են ներկայացրել ընթացիկ ծրագրերը և ոլորտի հետ կապված խնդիրները, հանդես են եկել առաջարկություններով: Մասնավորապես, արծարծվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթության և ձեռներեցության դասընթացների կազմակերպմանը, ինժեներական խմբակների գործունեությանը, տեխնոլոգիական համալսարանի ստեղծմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին վերաբերող և հարակից այլ հարցեր: 
Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տեխնոլոգիական կրթական համակարգի զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարզերում կրթության հասանելիության և կադրերի պատրաստման խնդրին: Վարչապետն ընդգծել է ՏՏ ոլորտի նշանակությունը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում և նշել, որ այն կարող է շարժիչ ուժ լինել և արդյունավետ ռեսուրս ստեղծել երկրի առաջընթացի համար: Կարեն Կարապետյանը հորդորել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ հնչեցված գաղափարներն ու առաջարկությունները ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ և հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ակտիվ համագործակցել նրանց հետ:

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն Արմավիրի մարզի դպրոցներին յուրահատուկ հանրագիտարան է նվիրել
 Չորեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2016, 15:51

Արմինֆո. Ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին համայնքների դպրոցներին նվիրել է յուրահատուկ հանրագիտարան` «Ռուսաստան-Հայաստան. Ռուսաստանի շրջանները և Հայաստանի մարզերըե վերնագրով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:

Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Արթուր Հակոբյանը
 Շաբաթ, 27 Օգոստոսի 2016, 14:43

Արմինֆո. Արթուր Գառնիկի  Հակոբյանը ծնվել է 1969 թվականի հունիսի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1987-1989թթ․ զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։  Այնուհետև  սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը`  ստանալով  տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում։ Հետագայում սովորել է Մոսկվայի "Սկոլկովո" կառավարման դպրոցում և ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում։

ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑԱՎ «ՌՈՍՏԵԼՈԿՈՄԻ» ԿԱԶԱՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2016, 17:52

Արմինֆո. Հուլիսի 1-ին ավարտվեց միջին տարիքի քաղաքացիների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված հերթական դասընթացը, որն անց էր կացվում Հայաստանում իրականացվող “Азбука Интернета” նախագծի շրջանակներում։

Արտ. փոխարժեքները
21.06.2024
RUB4.55-0.15
USD388.520.36
EUR415.06-1.36
GBP490.90-1.40
CAD283.720.68
JPY24.44-0.06
CNY53.510.05
CHF435.37-0.96