Հայ-թուրքական առևտրատնտեսական ուղիղ հարաբերությունների կայացումը փոխում է աշխարհատնտեսական հաշվեկշիռը
 Չորեքշաբթի, 23 Մարտի 2022, 13:42

Արմինֆո. Հայ-թուրքական առևտրատնտեսական ուղիղ հարաբերությունների կայացումը փոխում է աշխարհատնտեսական հաշվեկշիռը։ Եւ այդ փոփոխությունները հատկապես կարեւոր է գնահատել տարածաշրջանային և համաշխարհային տերությունների, Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետության եւ բոլոր սահմանակից երկրների դիրքերից: Այս կարծիքին է Ռուս-հայկական համալսարանի դոցենտ, "Լոգիկա" անկախ գործարար և ֆինանսատնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արա Կարյանը։

Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել
 Հինգշաբթի, 17 Մարտի 2022, 16:30

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Գեորգի Ախալկացիին նշանակել է Երեւանում իր ներկայացուցչության նոր ղեկավար: Նա կփոխարինի Դմիտրի Գվինդաձեին։

Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդականն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ
 Ուրբաթ, 4 Մարտի 2022, 13:54

Արմինֆո. Հայաստանի ազգային ժողովը մարտի 4-ին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 5-րդ անդամին: Դա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Լևոն Սահակյանն է։

Հայաստանը դաշտային աշխատանքներ է նախաձեռնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի ուղղությամբ
 Հինգշաբթի, 3 Մարտի 2022, 18:03

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություն և լրացում նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանք ունենալու պահանջով պայմանավորված:

Կանխատեսում. Առողջացնելով տնտեսությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ճկունություն կհաղորդի Հայաստանի արտաքին քաղաքականությանը
 Երկուշաբթի, 14 Փետրվարի 2022, 16:55

Արմինֆո. Դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Թուրքիայի հետ և բացելով սահմանները թուրքական կապիտալի համար՝ Հայաստանի ղեկավարությունն, առաջին հերթին, առողջացնելու է տնտեսությունը։ Եվ Վրաստանի օրինակով ես բոլորովին չեմ կարծում, որ այդ ամենը կարող է Հայաստանին սպառնալ թուրքական էքսպանսիա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների դոկտոր, կոնֆլիկտաբան Ամիրան Խևցուրիանին:

ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Լեւոն Սահակյանի թեկնածության առաջադրմանը
 Երկուշաբթի, 14 Փետրվարի 2022, 13:31

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Լեւոն Սահակյանի թեկնածությունը:

Տնտեսագետ. Հայաստանի արտահանման կառուցվածքը վերջին 20 տարում խիստ դեգրադացվել է
 Շաբաթ, 22 Հունվարի 2022, 15:59

Արմինֆո.Հայաստանի արտահանման կառուցվածքը վերջին 20 տարիների ընթացքում լրջորեն դեգրադացվել է։ Առաջին ալիքի եթերում այդպիսի կարծիք է հայտնել "Ամերիա" ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը։

Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
 Չորեքշաբթի, 19 Հունվարի 2022, 12:30

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովը հունվարի 19-ին փակ գաղտնի քվեարկությամբ Հովհաննես Խաչատրյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, թեկնածությունը պաշտպանել է 65 - ը, դեմ է արտահայտվել 5-ը:

Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
 Չորեքշաբթի, 5 Հունվարի 2022, 17:37

Արմինֆո.Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը:

Արմենալը կադրային ռեզերվ է պատրաստում
 Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021, 12:32

Արմինֆո.Արմենալի շուրջ քսան երիտասարդ աշխատակիցներ ներգրավված են ՌուսԱլի "Նոր սերունդ" ծրագրում, որի նպատակը հեռանկարային կադրերի պատրաստման եւ ներուժի բացահայտման համար պայմանների ստեղծումն է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ինհաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից, նշելով, որ ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին անցնել ստաժավորում և հավակնել համապատասխան թափուր հաստիքի:

Հայաստանն ու Սլովակիան դիտարկում են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները
 Երեթշաբթի, 28 Սեպտեմբերի 2021, 16:09

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանը, նախարարության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան պարոն Միրոսլավ Հացեկի հետ:

Կառավարությունը 50 մլն դոլար կհատկացնի Արենի համայնքը գինեգործության բնօրրանի վերածելու համար
 Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021, 18:26

Արմինֆո.Այսօր մենք ոչ պատշաճ կերպով կիրառում ենք "գինեգործության օրրան" ապրանքանիշը Արենի համայնքի նկատմամբ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել  Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Մի հաջողության պատմություն- Արգենտինական կենտրոն
 Չորեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2021, 16:38

Արմինֆո.Կոնվերս Բանկը շնորհավորում է Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ եւ ներկայացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված կրթական հետաքրքիր մի նախաձեռնություն՝ Արգենտինական կենտրոնը:

ԵՊՀ-ն IDBank-ի ֆինանսական աջակցությամբ հայտարարում է Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթ
 Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021, 18:51

Արմինֆո.ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթի ավարտին ԵՊՀ 4 ուսանող կստանա միանվագ 400 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին)։

Կրթությունը՝ ամուր պետության հիմք․ IDBank-ն ու Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցեն
 Ուրբաթ, 30 Հուլիսի 2021, 13:31

Արմինֆո.Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտն ու IDBank-ը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Բանկի աջակցությամբ մշակվում և ներդրվում է «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագիր։

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորեց Հայաստանի պետական ​​տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներին՝ դիպլոմների շնորհման արարողության ժամանակ
 Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2021, 13:26

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը գեղեցիկ հյուրասիրությամբ մասնակցեց Հայաստանի պետական ​​տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների  դիպլոմների շնորհման տոնական արարողությանը:

Երեւանում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Շաբաթ, 10 Հուլիսի 2021, 10:55

Արմինֆո.Ֆրանսիայի հետ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությունը գլխավորում Է Կարոլին Գեղինատը
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021, 18:52

Արմինֆո. Կարոլին Գեգինատը 2021 թվականի հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրենն է։ Այդ մասին ասվում է ՀԲ հաղորդագրությունում:

USAID -ն լրացուցիչ 2,65 մլն դոլար Է հատկացրել Հայաստանի գյուղատնտեսական հատվածի ամրապնդման համար
 Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021, 11:16

Արմինֆո. ԱՄՆ-ի  Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի  ամրապնդման նպատակով  $2,65 մլն լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու մասին, ներառյալ կին ձեռներեցների առավել հասցեական աջակցությունը և կոոպերատիվների ստեղծումը:

Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է
 Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021, 17:50

Արմինֆո. 2021թ Հայաստանը կնշի ատոմային ոլորտի 55-ամյակը․ 55 տարի առաջ՝ 1966 թ-ին, ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը:

Արտ. փոխարժեքները
21.06.2024
RUB4.55-0.15
USD388.520.36
EUR415.06-1.36
GBP490.90-1.40
CAD283.720.68
JPY24.44-0.06
CNY53.510.05
CHF435.37-0.96