ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի Ճապոնական JCB քարտեր
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 23:21

Արմինֆո. Ճապոնական JCB Co. International-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի համագործակցության արդյունքում Հայաստանում սկսվել է JCB քարտերի սպասարկումը: 

Արդշինբանկը նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 23:04

Արմինֆո. Արդշինբանկը նվազեցրել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: Համաձայն նոր պայմանների՝ Արդշինբանկն առաջարկում է անշարժ գույքի ձեռքբերման վարկ ՀՀ դրամով՝ սկսած 7.95% տարեկան տոկոսադրույքից*:

Բանկային գործարքներ աշխարհի ցանկացած կետից Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի միջոցով
 Երեթշաբթի, 24 Հուլիսի 2018, 14:50

Արմինֆո.Ամառային թեժ հանգստին ընդառաջ՝ Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ անվճար հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները, ինչպես նաև օգտվել մի շարք առավելություններից աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի:

Փոքր և միջին ձեռնարկատիրական վարկեր Արդշինբանկից
 Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018, 10:23

Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է բիզնես վարկեր փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին շահավետ պայմաններով: Վարկերը տրամադրվում են կախված արժույթից սկսած 8% տարեկան տոկոսադրույքից, մինչև 15 տարի ժամկետով, մինչև 100 մլն. ՀՀ դրամի չափով:

Կոնվերս Բանկը ձեռնամուխ է եղել ժամկետանց վարկերով կուտակված տուգանքների և տույժերի համաներման գործընթացին
 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 17:32

Արմինֆո. Արձագանքելով  Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին, Կոնվերս Բանկը որոշում  է կայացրել  զիջելու  ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավել օր ժամկետանց  անհուսալի դասակարգված  վարկերի գծով հաշվարկված տույժերը՝  վարկառուի հետ համաձայնեցված ժամանակացույցով վարկի մայր գումարը և հաշվարկված տոկոսները վճարելու պայմանով: 

 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 15:05

Արմինֆո.

Արդշինբանկը համագործակցում է Միջազգային Ներդրումային Բանկի հետ Հայաստանում առևտրի ֆինանսավորման խթանման նպատակով
 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 13:46

Արմինֆո. Արդշինբանկը համագործակցում է Միջազգային Ներդրումային Բանկի (ՄՆԲ) հետ  փոքր հիդրոէլեկտրակայանների համար բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծումը Չեխիայից և Բուլղարիայից դեպի Հայաստան ֆինանսավորելու նպատակով: ՄՆԲ-ի Առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրի շրջանակներում Բանկի կողմից իրականացվել է մոտ 5 միլիոն եվրո ընդհանուր գումարով ներմուծման գործարքների ֆինանսավորում:   

 Երկուշաբթի, 9 Հուլիսի 2018, 13:46

Արմինֆո.

Բանկային գործարքներ առանց Բանկ այցելելու՝ Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի միջոցով
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 14:49

Արմինֆո.Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին իրականացնել բանկային գործարքներ առանց Բանկ այցելելու 24/7 ռեժիմով:

Արդշինբանկն առաջարկում է իրականացնել դրամական փոխանցումներ ինքնասպասարկման սարքերի միջոցով
 Հինգշաբթի, 28 Հունիսի 2018, 11:45

Արմինֆո.Արդշինբանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել ՀՀ տարածքում դրամական փոխանցումներ հաշված րոպեների ընթացքում Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում տեղակայված ինքնասպասարկման սարքերի միջոցով՝ նշելով միայն ստացողի անուն և ազգանուն:

Նիկոլ Փաշինյանը երիտասարդ ընտանիքների հիփոթեքի գծով խոստանում է աննախադեպ ցածր տոկոսադրույքներ
 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 13:14

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ ցածր տոկոսադրույքներ է խոստանում երիտասարդ ընտանիքների հիփոթեքի գծով: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է հունիսի 25-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Վարկավորման բացառիկ պայմաններ Արդշինբանկի Մեղու քարտերով
 Երկուշաբթի, 25 Հունիսի 2018, 14:34

Արմինֆո.Արդշինբանկի MasterCard Մեղու քարտի միջոցով հնարավոր է ստանալ մինչև 900,000 դրամ վերականգնվող վարկային գիծ 24 ամիս մարման ժամկետով: 6 ամսվա ընթացքում վարկը մարելու դեպքում վարկառուն կսպասարկվի 0%  արդյունավետ տոկոսադրույքով: 

Արդշինբանկում հաշվի բացումը և սպասարկումը այժմ հասանելի են նաև արտերկրից
 Շաբաթ, 23 Հունիսի 2018, 09:32

Արմինֆո.Շարունակելով ընդլայնել իր հեռահար բանկային ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում արտերկրում բնակվող հաճախորդներին բացել քարտային հաշիվ հեռահար կերպով` առանց բանկ այցելելու: Ծառայությունը հասանելի է բոլոր այն ֆիզիկական անձանց, ովքեր բնակվում են ՀՀ տարածքից դուրս և ունեն գործող բանկային հաշիվ այլ բանկում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը
 Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018, 15:35

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Արդշինբանկի համագործակցության արդյունքում այսուհետ երկու բանկերի ArCa, VISA և MasterCard քարտապանները կկարողանան բանկոմատներից կանխիկացման գործարքներ իրականացնել իրենց բանկում գործող սակագներով:

«Ակնթարթային» վարկերի արտոնյալ պայմաններ մինչև օգոստոսի 1-ը
 Երկուշաբթի, 18 Հունիսի 2018, 17:27

Արմինֆո.Հաշվի առնելով Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերի նկատմամբ հաճախորդների հետաքրքրվածությունը` Արդշինբանկն առաջարկում է հատուկ պայմաններ, որոնք կգործեն մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը: «Ակնթարթային» վարկերի բոլոր նոր վարկառուները հնարավորություն կունենան կանխիկացնել վարկի գումարը ընդամենը 0.2%-ով:

Վերաֆինանսավորման նոր հնարավորություններ Արդշինբանկից
 Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 15:20

Արմինֆո.Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց օգտվել նվազող սահմանաչափով վարկային գծի շրջանակներում վերաֆինանսավորման պայմաններից: Տեղափոխելով առանց գրավ բոլոր վարկերը Արդշինբանկ` հաճախորդները կսպասարկվեն առավել բարենպաստ պայմաններով: Հայտերը կնդունվեն առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի, իսկ որոշումը կկայացվի տեղում: 

 Չորեքշաբթի, 13 Հունիսի 2018, 13:45

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 6 Հունիսի 2018, 14:19

Արմինֆո.

Բարելավվել են Արդշինբանկի անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի պայմանները
 Երկուշաբթի, 4 Հունիսի 2018, 15:44

Արմինֆո.Սույն թվականի հունիսի 4-ից Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր առավել շահավետ պայմաններով: Նվազեցվել են ԱՄՆ դոլարով վարկավորման տոկոսադրույքները: Այժմ պարտաճանաչ հաճախորդները հնարավորություն ունեն ավելացնել վարկի գումարը մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար կամ 70,000 եվրո, նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը՝ երկարաձգելով վարկի ժամկետը, ինչպես նաև սպասարկվել ավելի ցածր տոկոսադրույքով:

Արդշինբանկ. կենսաթոշակային քարտեր արտոնյալ սակագներով
 Ուրբաթ, 18 Մայիսի 2018, 12:52

Արմինֆո.Արդշինբանկը շարունակում է տրամադրել կենսաթոշակային քարտեր, որոնց թողարկումն ու սպասարկումը անվճար է: Առանձնանալով հատուկ կենսաթոշակառուների համար մշակված արտոնյալ սակագներով՝ այս քարտերը կենսաթոշակի ստացման առավել ապահով և շահավետ միջոց են:

Արտ. փոխարժեքները
27.09.2024
RUB4.17-0.01
USD387.32-0.13
EUR432.440.24
GBP518.620.21
CAD287.39-0.33
JPY27.040.20
CNY55.24-0.02
CHF459.072.01