Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 17:29

Արմինֆո.

Արդշինբանկն ընտրել է OLYMPIC բանկային համակարգը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 13:53

Արմինֆո.Արդշինբանկ ՓԲԸ-ն ընտրել է OLYMPIC Banking System համակարգը իր` արժեթղթերով և արտարժույթով գործառնությունների սպասարկման համար:

Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականին 2 անգամ ավելացրել է պետական գանձարան հարկերի վճարումները
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 21:03

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2023 թվին 2 անգամ ավելացրել է պետական գանձարան հարկային վճարումները՝ մինչեւ 123.5 մլրդ դրամ (305 մլն դոլար), որից 71.5 մլրդ դրամը ուղղակի հարկեր են (տարեկան 39.7% աճ)։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 15:52

Արմինֆո. Երկրորդ տարին անընդմեջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը: Ինչպես վկայում են պետական եկամուտների կոմիտեի տվյալները, ընկերությունը 2023 թվականին պետական գանձարան է ուղարկել 70.8 մլրդ դրամ (տարեկան 50.8% անկմամբ), որից 5.2 մլրդ դրամը ՝ մաքսատուրքերի, 27.1 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկերի (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), 5.6 մլրդ դրամը ՝ անուղղակի հարկերի (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ) գծով։

Հայաստանի բանկերի շահույթը 2023 թվականին նվազել է 9,2% - ով ՝ 2022 թվականին 3 անգամ աճից հետո
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:53

Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2023 թվականին նվազել է 9,2%-ով (2022 թվականին 3 անգամ աճից հետո) ՝ կազմելով 229.8 մլրդ դրամ (567.8 մլն դոլար) ՝ պայմանավորված ոչ տոկոսային եկամուտների տարեկան դինամիկայի վատթարացմամբ՝ 4 անգամ աճից մինչև գրեթե 2 անգամ անկում։ Ընդ որում, եռամսյակի կտրվածքով շահույթը սկսել է նվազել III եռամսյակից, ապա կտրուկ նվազել է (-35%) IV եռամսյակում։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի էքսպրեսս-ռենկինգի 31.12.2023 թ. տվյալները։

Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով հիփոթեքային վարկերի պարտքը 2023 թվականի 9 ամիսներին կազմել է 861 ԱՄՆ դոլար
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 15:23

Արմինֆո. Հայաստանում մեկ շնչի հաշվով հիփոթեքային վարկերի պարտքը 2023 թվականի 9 ամիսներին կազմել է 861 դոլար։ Հիփոթեքային ծանրաբեռնվածության ծավալը երկրում զիջում է միայն Ռուսաստանի ցուցանիշներին ($1397), բայց զգալիորեն գերազանցում Է Ղազախստանի ($597), Բելառուսի ($487), Ադրբեջանի ($198), Ուզբեկստանի ($132) և Ղրղզստանի ($47) ցուցանիշները:

 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 15:48

Արմինֆո.

Արդշինբանկը խաղարկում է 100 նվեր ոսկու գրավով վարկառուներին
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:18

Արմինֆո. 2023 թ.-ի դեկտեմբերի 25-ից գալիք տարվա հունվարի 30-ը ոսկու գրավով վարկառուները կարող են մասնակցել Արդշինբանկի խաղարկությանը և շահել 100 նվերներից մեկը: 

Արդշինբանկը հրաժարվել է ամանորյա կորպորատիվ միջոցառումից, որի գումարն ուղղվելու է Արցախից 100 ընտանիքի
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:08

Արմինֆո.Արդշինբանկը հայտարարել է ամանորյա ավանդական կորպորատիվ միջոցառումներից հրաժարվելու որոշման մասին։ Փոխարենը բանկը հատկացված միջոցներով կօգնի բռնի տեղահանված արցախցի 100 ընտանիքի։

Արդշինբանկի աջակցությամբ հայերեն լեզվով հրատարակվել է Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» բեսթսելերը
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 16:35

Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին, Ալեքսանդր հյուրանոցում տեղի ունեցավ «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի շնորհանդեսը, որ հեղինակել է INSEAD միջազգային բիզնես-դպրոցի պրոֆեսոր, միջմշակութային մենեջմենթի մասնագետ Էրին Մեյերը:

Ֆինանսների նախարար. հաջորդ տարի թոշակառուները կկարողանան հետվճար ստանալ՝ առանց Հայաստանի առեւտրային բանկերում իրենց հաշիվները փոխելու
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 12:57

Արմինֆո. 2024 թվականին անկանխիկ գործարքների կատարման համար  կենսաթոշակների և նպաստների վերադարձման ծրագիրը շահառուների համար որևէ փոփոխության չի ենթարկվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 6-ին ՀՀ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ներկայացնելիս։

Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 15:50

Արմինֆո.Financial Times Group-ի The Banke միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում։ Ֆինանսական հաստատությունները գնահատվել են կատարողականի բազմաթիվ չափանիշներով՝ ներառյալ ցուցանիշների աճը, շահութաբերությունը, գործառնական արդյունավետությունը, ակտիվների որակը, իրացվելիությունը, հուսալիությունը և այլն:

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար  
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 16:31

Արմինֆո.Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը (ԵՄ) Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում Հայաստանի միկրո, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների վերավարկավորման ծրագրի շրջանակներում: Ֆինանսական փաթեթը նախատեսված է Հայաստանում աճի, մրցունակության և կանաչ տնտեսության զարգացման համար: Պայմանագիրը կնքվել է Երևանում, նոյեմբերի 24-ին:

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի բանկերը փորձում են վերադառնալ շահույթի կայուն աճի՝ վարկավորման հաշվին
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:28

Արմինֆո. Հայկական բանկերի շահույթը, որն անցյալ տարի աճել է արտարժութային գործառնությունների խմորիչով, սկսում է խիստ զիջել աճի տեմպերով։ Վարկավորման հաշվին այն կայուն աճի վերադարձնելու փորձերը ցանկալի արդյունքի չեն հասել՝ տնտեսության սուբյեկտներից թույլ ազդակի պատճառով։ Բացի այդ, մանրածախ վարկավորումը, որը շարունակում է աճել արագացված տեմպերով, վտանգում է նույնիսկ շահույթի ներկայիս թույլ արտահայտված աճը, քանի որ հենց այս պորտֆելն է պարունակում բարձր ռիսկային թունավոր վարկերի դոմինանտ, որոնց դուրսգրումը հաշվեկշռից բացասաբար է անդրադառնում ֆինանսական արդյունքի վրա:

Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր  
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:06

Արմինֆո.Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը հայտարարեցին համաձայնագրի կնքման մասին․ Արդշինբանկը դարձավ տեխնոպարկի հիմնական գործընկերը՝ ֆինանսավորելով կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային նախագծերից մեկը։

 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 20:50

Արմինֆո.

Հայաստանի առևտրային բանկերի թունավոր ակտիվների աճը վերսկսվել է՝ մանրածախ վարկավորման արագացված աճի ֆոնին
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 12:06

Արմինֆո. Անցյալ տարի նվազած կորպորատիվ վարկավորումը վերակենդանացնելու Հայաստանի բանկային համակարգի երկչոտ փորձերը տեղի են ունենում մանրածախ վարկավորման արագացված աճի ֆոնին, որն ապահովում է ակտիվների եկամտաբերության եւ դիվերսիֆիկացման ընդունելի մակարդակի պահպանումը։ Սակայն, նման ակտիվությունը պահանջում է հատուկ ուշադրություն, որն անհրաժեշտ է ժամկետանց վարկերի ոչ ռիսկային տիրույթում պահելու համար: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական ընկերության վերլուծաբանների պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.09.2023 թ.  տվյալները։

Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 15:49

Արմինֆո.Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է։ Սակայն այստեղ կարող են սպասարկվել նաև ֆիզիկական անձիք, նրանց համար հասանելի է Արդշինբանկի կողմից առաջարկվող բոլոր ժամանակակից ծառայությունների ամբողջական փաթեթը:

 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 20:58

Արմինֆո.

Արդշինբանկն արժանացել է Հայաստանի «Լավագույն կորպորատիվ» և «Լավագույն ESG-Բանկ» անվանակարգերին Euromoney ամսագրի կողմից
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:33

Արմինֆո.Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ. «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ) և «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ):

Արտ. փոխարժեքները
21.06.2024
RUB4.55-0.15
USD388.520.36
EUR415.06-1.36
GBP490.90-1.40
CAD283.720.68
JPY24.44-0.06
CNY53.510.05
CHF435.37-0.96