Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 14:01

Արմինֆո.

ՀՀ գյուղնախարարություն. Որպես վերամշակող ձեռնարկությունների համար գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի մասնակից հանդես են գալիս 10 բանկեր և 2 ՈՒՎԿ
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017, 19:15

Արմինֆո. Օգոստոսի 30-ի դրությամբ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները. «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ,  «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ,  «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

Արդշինբանկը հերթական անգամ աջակցում է «Լույս» կրթական հիմնադրամին 100 միլիոն դրամի չափով
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2017, 16:07

Արմինֆո. Արդշինբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ նպատակ ունենալով աջակցել  աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկն արդեն հինգերորդ անգամ է կատարում նվիրատվություն ի նպաստ «Լույսե հիմնադրամի, և այս տարի նույնպես Բանկի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները կկիրառվեն հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 18:09

Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:

Հայկական բանկերը 2017 թվականի I կիսամյակում երկրի պետական գանձարանին են վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 15:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարը 2017 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին է վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`12.9%: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 19,6 մլրդ.դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`12.6%:

Արդշինբանկը մտադիր է 2017-2018 թվականներին ամբողջովին նորացնել իր 10 մասնաճյուղերը
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 19:57

Արմինֆո. Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում: Այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Ավելին, Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մարզերում գործող մասնաճյուղերին, դրանց արդիականացմանը և հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ և հարմարավետ սպասարկման պայմաններ յուրաքանչյուր հաճախորդի համար: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով վարկավորման պայմանները
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 19:14

Արմինֆո. Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքները և բարելավել վարկավորման պայմանները: Սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկերի կամար սկսվում է 14,95%-ից, Էքսպրես վերանորոգման ԱՄՆ դոլարով վարկինը` 11,95%-ից, իսկ եվրոյով վարկինը` 7.95%-ից:

Հայաստանի բանկերը, համալրելով կապիտալի բուֆերը, կտրուկ ակտիվացրել են վարկավորումը
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 11:00

Արմինֆո. Հայաստանի բանկերը, վերջին տարում համալրելով կապիտալի սահմանաչափը, կտրուկ ակտիվացրել են վարկավորումը: Ըստ ԱրմԻնֆո գործակալության Վերլուծակալ ծառայության կողմից պատրաստված` Հայաստանի Բանկերի 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Էքսպրես-ռենկինգի, վարկավորման տարեկան տեմպերն անցյալ տարվա համեմատ աճել են, անցյալ տարվա 12% -ից մինչև 20%, կազմելով 2,6 մլրդ դրամ: Արդյունքում, ակտիվները 25,3% ավելացրել են, մինչև 4,2 տրլն դրամ, նախորդ տարվա 9.1% համեմատ:

Արդշինբանկն առաջարկում է գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններ անկանխիկ գործարքների դիմաց
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2017, 16:02

Արմինֆո. Արդշինբանկը Visa *քարտապաններին  առաջարկում է կատարել  անկանխիկ գործարքներ և օգտվել գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններից սույն թվականի հուլիսի 18-ից մինչև սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում: Գումարային փոխհատուցում կստանան այն քարտապանները, ովքերառաջինը կհատեն Բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը:

Արդշինբանկն իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած երկիր 1 օրվա ընթացքում
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2017, 18:08

Արմինֆո.Արդշինբանկը տեղեկացնում է, որ միջազգային դրամական փոխանցումներն հիմնականում իրականացվում են 1 օրվա ընթացքում աշխարհի գրեթե բոլոր երկրներ:

Արդշինբանկը տրամադրում է լայն հնարավորություններ աշխատավարձային քարտապաններին
 Շաբաթ, 8 Հուլիսի 2017, 00:31

Արմինֆո.Արդշինբանկը շարունակաբար ընդլայնում է իր կողմից թողարկվող վճարային քարտերի հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին օգտվել քարտային ծառայություններից և աշխատավարձային քարտապաններին հասանելի բազմաթիվ արտոնություններից:

 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 15:30

Արմինֆո.

 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2017, 16:48

Արմինֆո. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հուսով է ավելացնել իր հաճախորդների թիվը Հայաստանում: Մենք մտածում ենք, հուսով ենք և հանդիպումներ ենք անցկացնում ֆինանսական կառույցների, կորպորատիվ փոխառուների և խոշոր բիզնեսրի մյուս ներկայացուցիչների հետ, սեփականատերերի և ղեկավարների մակարդակով, և մեծ հետաքրքրություն և գիտակցություն ենք տեսնում վարկանիշային ընթացակարգերի անցկացման անհրաժեշտության առումով»,- ԱրմԻՆֆո գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանում և ԱՊՀ և Սևծովյան ավազանի երկրներում Fitch-ի տարածաշրջանային ղեկավար, գործակալության մոսկովյան գրասենյակի կառավարիչ Դմիտրի Սուրկովը Երևանում ընթացող կոնֆերանսի շրջանակներում:

Արդշինբանկն առաջարկում է մատչելի և հարմար պայմաններով անհատական պահատուփեր ամառային արձակուրդներին ընդառաջ
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2017, 16:08

Արմինֆո. Արդշինբանկն, ամառային արձակուրդներին ընդառաջ, իր բոլոր հաճախորդներին առաջարկում է օգտվել Անհատական պահատուփերից, որոնք հանդիսանում են արժեքավոր իրերը պահպանելու ամենաապահով, մատչելի և հարմար միջոցը:

BSTDB. Հայաստանի պարտատոմսերի շուկան բավականին լավ է կազմակերպված
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2017, 18:21

Արմինֆո. Հայաստանի պարտատոմսերի շուկան բավականին լավ է կազմակերպված, իսկ ռեգուլյատորների կողմից ձևավորված միջավայրը նպաստում է ներդրողների ներգրավմանը: Հունիսի 29-ին ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (BSTDB) գլխավոր գանձապես Քրիստոֆեր Բեստը, BSTDB առաջին դրամային թողարկման տեղաբաշխմանը նվիրված մամուլի ասուլիսում, որի անդերրայթերը և մարկետ-մեյքերներն են Արարատբանկը և Future Capital Market ներդրումային ընկերությունը:

Եվրասիական Զարգացման Բանկն Արդշինբանկին տրամադրել է 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գիծ առևտրի ֆինանսավորման նպատակով
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017, 09:23

Արմինֆո. Եվրասիական Զարգացման Բանկը (ԵԶԲ) Արդշինբանկին տրամադրել է վերականգնվող վարկային գիծ 20 միլլիոն ԱՄՆ դոլարի չափով և 3 տարիժամկետով: «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը և ԵԶԲ-ի Ակտիվների և պարտավորությունների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեվը համապատասխան պայմանագիր ստորագրեցին սույն թվականի հունիսի 28-ին:

Fitch Ratings-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «B+» վարկանիշ, «Կայուն» կանխատեսումով
 Ուրբաթ, 23 Հունիսի 2017, 16:07

Արմինֆո. Հեղինակավոր Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Համաձայն գործակալության կողմից հրապարակված զեկույցի՝ Բանկն արժանացել է նման գնահատականի շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է խորհրդակցություն բանկային համակարգի ներկայացուցիչների հետ
 Ուրբաթ, 9 Հունիսի 2017, 19:58

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, «ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-ի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը, բանկային համակարգի այլ ներկայացուցիչներ:

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում ավելացել է 1,9%-ով` հաշիվների 0,3% աճի պայմաններում
 Ուրբաթ, 2 Հունիսի 2017, 20:04

Արմինֆո. 2017 թվականի ապրիլին Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազայում եղել է 2.343.225 ֆիզիկական և իրավաբանական անձ: ՀՀ վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված ԿԲ տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2,421,181 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,355,612 հաշիվներ, որոնցից 4,196,171-ը ֆիզիկական անձանց  հաշիվներ են, 159 441-ը` իրավաբանական անձանց:

Կոնվերս Բանկի դոլարով արտահայտված պարտատոմսերի առաջին խմբաքանակը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 14:22

Արմինֆո.2017թ.-ի մայիսի 26-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Արտ. փոխարժեքները
20.09.2024
RUB4.180.01
USD387.27-0.48
EUR432.15-1.08
GBP514.49-0.95
CAD285.43-0.99
JPY26.85-0.31
CNY54.880.00
CHF455.99-2.72