Moody’s վարկանիշային գործակալությունն Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը դրական է գնահատել՝ հաստատելով այն հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին
 Հինգշաբթի, 15 Մարտի 2018, 15:04

Արմինֆո. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատելով  Արդշինբանկի վարկանիշները բարձրացրել է դրանց հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»: Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութային ավանդների  (LT Bank Deposits (Local Currency)) և Ոչ ստորադաս, չապահովված պարտատոմսերի (Senior Unsecured Regular Bond/Debenture) “B1” վարկանիշները:

Հայաստանի բանկային համակարգի հինգ առաջատարների ակտիվների խտությունը վերջին 5 տարում աճել է`46.5% -ից մինչև 55.2%
 Ուրբաթ, 2 Մարտի 2018, 19:59

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հինգ առաջատարների ակտիվների խտությունը 2017-2022 թվականներին աճել է`46.5% -ից մինչև 55.2%: Ակտիվների այդ գումարը կենտրոնացած է Ամերիաբանկում, Հայբիզնեսբանկում, Արդշինբանկում, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում և Ինեկոբանկում:

Օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի համախառն կանոնադրական կապիտալում 4 տարում նվազել է`74.6% -ից մինչև 61.8%
 Ուրբաթ, 2 Մարտի 2018, 17:53

Արմինֆո. Օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի համախառն կանոնադրական կապիտալում 4 տարում նվազել է`74.6% -ից մինչև 61.8%: Այդ ժամանակահատվածում բանկային շուկայից դուրս է եկել 4 մասնակից, որից երեքը հանդիսանում էին արտասահմանյան բանկերի դուստրեր: Դրանք են`գերմանական ՊրոԿրեդիտ Բանկը, ղազախական ԲՏԱ Բանկը և ռուսական Գազպրոմբանկը:

Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը և «DICA» ՈւՎԿ-ն ներգրավվել են գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետական ծրագրում
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 18:31

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը,  «Արդշինբանկ» ՓԲԸ կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը,  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանը, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ (նախկինում`«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ) գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն այսօր ստորագրել են  Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

Հիփոթեքը թափ է հավաքում անշարժ գույքի գների անկման ֆոնին
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2018, 17:46

Արմինֆո. Հայաստանում հիփոթեքը թափ է հավաքում`անշարժ գույքի գների անկման ֆոնին: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, դրան զուգահեռ, բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման ծավալը 1,5% անկումից հետո արձանագրել է 14.4% աճ, կազմելով 215.2 մլրդ դրամ կամ $ 444,5 մլն, ինչը 2017-ին ուղեկցվել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազումով`12.2% -ից մինչև 10.6%: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա ընթացքում բնակարանների միջին շուկայական արժեքը նվազել է 2.8% (2016 թվականին աճել եր 0.6%):

ՀՀ ԿԲ. Հայաստանում պլաստիկ գործարքների ծավալը 2017 թվականին ավելացել է 11.8%, իսկ քարտերի քանակն աճել է 9.2%
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2018, 19:39

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերի քանակը 2017-ին աճել է 9,2%, կազմելով 1,715 մլն, նախորդ տարվա 9,2% անկման համեմատ: Դրա զուգահեռ, ավելացել է պլաստիկ տրանսակցիաների ծավալը , 2016-ի 2.1% անկումից գետո 2017-ին գրանցելով 11.8% աճ, մինչև 1,6 տրլն դրամ: Այս մասին են վկայում է ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

Արդշինբանկը բարելավել է մի շարք վարկային քարտերի պայմանները և նվազեցրել վարկային գծերի տոկոսադրույքները
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 15:53

Արմինֆո. Արդշինբանկը սույն թվականի փետրվարի 12-ից ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «NurCard Express», «NurCard Gold Express» և «MasterCard Standard Express» վարկային գծերից առավել հարմար պայմաններով:

Հայաստանի բանկերը 2017 թվականին պետական ​​գանձարանին վճարել են 40.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`16.6%
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 19:02

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 -ին պետական ​​գանձարանի վճարել է 40.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`16.6%: Այս գումարի ավելի քան 89%-ը կամ 35.7 մլրդ. դրամ վճարվել է որպես ուղղակի հարկեր (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`18,6%:

Հայաստանի ամենախոշոր հարկատու ֆինանսական կառույցը Արդշինբանկն է
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 17:16

Արմինֆո. Համաձայն պաշտոնապես հրապարակված խոշոր հարկատուների ցանկի, 2017թ.-ի արդյունքներով Հայաստանում գործող բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ամենախոշոր հարկատուն Արդշինբանկն է:

2018 թվականին վերամշակող ընկերությունների վարկերի սուբսիդավորման փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի 18 մլրդ դրամ
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2018, 18:55

Արմինֆո. 2018 թվականին պտղա-բանջարանոցային կուլտուրաների և խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի մոտ 18 մլրդ դրամ, իսկ մեկ վարկառուի վարկի առավելագույն գումարը`1 մլրդ դրամ. Այս մասին է հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

Արդշինբանկը թողարկում է MasterCard Մեղու քարտեր
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2018, 13:03

Արմինֆո. Սույն թվականի փետրվարի 1-ից հասանելի են Արդշինբանկի կողմից թողարկվող MasterCard Մեղու քարտերը՝ նախատեսված գործընկեր առևտրի և սպասարկման կետերից անկանխիկ վճարումների միջոցով ապառիկ գնումներ կատարելու համար:

2017 թվականի արդյունքներով Արդշինբանկը հիմնական ցուցանիշների գծով հաստատվել է առաջատար եռյակում
 Շաբաթ, 27 Հունվարի 2018, 17:53

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով Արդշինբանկը հիմնական ցուցանիշների գծով հաստատվել է առաջատար եռյակում: ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի՚ տվյալներով, բանկի ակտիվները հասել են 568.3 մլրդ դրամի (1.2 մլրդ դոլար), ընդհանուր պարտավորությունները` 501.7 մլրդ դրամի (1.04 մլրդ դոլար): Տարեկան կտրվածքով բանկն  ապահովել է ակտիվների 3,6% աճ` ինչպես վարկային պորտֆելի, այնպես էլ արժեթղթերում ներդրումների աճի հաշվին: Դրան զուգընթաց բանկը 5,2%-ով ավելացրել է ընդհանուր պարտավորությունները` հաճախորդների ժամկետային ավանդների և ցպահանջ ավանդների աճի հաշվին:

Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 09:30

Արմինֆո. Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում: ԱրմԻնֆո ԼԳ ռեյտինգային ծառայության պատրաստած՝ Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի տվյալներով, վարկավորման աճի տեմպերը 2016- 2017 թթ. 16,5%-ից դանդաղել են մինչև 4,3%, սակայն բանկային համակարգի համախառն զուտ շահույթը 2016 թ. 26,4% մինուսային դինամիկայից հասել է դրական 15,6%-ի: Հատկանշական է, որ արժեթղթերում բանկերի ներդրումների աճը 2017 թվականին ավելի զգալի էր, քան վարկավորման ծավալները,  միաժամանակ զգալիորեն աճել են նոստրո-հաշիվների մնացորդները /այդ թվում՝ ԿԲ-ում/:

Հայաստանի Ֆինանսական հաշտարարը նշել է 2017 թ. լավագույն գործընկերներին
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018, 14:03

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով Հայաստանի Ֆինանսական հաշտարարի լավագույն գործընկերներ են ճանաչվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը և Յունիբանկը: Ինչպես  հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ֆինասական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը, այդ ֆինանսական կազմակերպություններն աչքի են ընկել համագործակցության որակով և կողմերի հաշտեցման ճանապարհով լուծված գործերի թվով:

Գյուղնախարարություն. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2018, 19:45

Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արդշինբանկը թողարկում է “Visa Instant Issue” ակնթարթային տրամադրման քարտեր
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017, 19:24

Արմինֆո. Արդշինբանկը հայտարարում է Visa Instant Issue ակնթարթային տրամադրման չիպային քարտերի թողարկման մասին: Այսուհետ Արդշինբանկի հաճախորդներն ունեն բացառիկ հնարավորություն ձեռք բերել վճարային քարտ անմիջապես Բանկ դիմելու պահին` հաշված րոպեների ընթացքում:

ՀՀ ԿԲ և KfW ստորագրել են 15 մլն.եվրոյի վարկային պայմանագիր, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական ծրագրերի ֆինանսավորման նպատակով
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 17:18

Արմինֆո Դեկտեմբերի 18-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև ստորագրվել է «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ:

Արդշինբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման պայմանագիր Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017, 12:34

Արմինֆո. Արդշինբանկը Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիր (Club Trade Finance Facility): Գործարքի մի մասը երաշխավորվել է Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո ԱԶԲ-ի կողմից տրամադրված ծածկույթով:

Արդշինբանկը Հայաստանի 2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկն է
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2017, 19:10

Արմինֆո. Դեկտեմբերի 5-ին Արդշինբանկը Լոնդոնում «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվեց 2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը Հայաստանում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Արդիականացումից և վերանորոգումից հետո վերաբացվել է Արդշինբանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 18:08

Արմինֆո.Այսօր վերաբացվեց Արդշինբանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,  



Արտ. փոխարժեքները
31.05.2024
RUB4.30-0.02
USD387.38-0.94
EUR420.310.30
GBP492.82-0.73
CAD284.171.03
JPY24.64-0.11
CNY53.50-0.17
CHF427.52-0.71