Արդշինբանկը հայտարարում է ոսկու գրավով ապահովված բոլոր տեսակի վարկերի տոկոսադրույքների նվազեցման մասին
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2017, 19:55

Արմինֆո. Արդշինբանկը հայտարարում է, որ նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի տոկոսադրույքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է    մամուլի ծառայությունից, այդ պայմանը գործում է սույն թվականի հոկտեմբերի 11-ից:

Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ» Global Finance ամսագրի կողմից
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 17:14

Արմինֆո. Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ»: Այս բացառիկ հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը, իսկ ընտրությունը կատարվել է ըստ Moody's, Standard, Poor's և Fitch հեղինակավոր միջազգային գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշների:

Ամերիաբանկն առաջարկում է ճկուն սակագներով «ArCa Mir» կոբրենդինգային քարտեր
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 17:15

Արմինֆո. Ամերիաբանկը, որը հանդես է եկել Հայաստանի «ArCa» և Ռուսաստանի «Mir» վճարային համակարգերի ինտեգրման գործընթացում որպես փոխհաշվարկային բանկ, առաջարկում  է «ArCa Mir» վճարային քարտի ճկուն և մրցունակ պայմաններ: 

Արդշինբանկը զգալիորեն բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 18:01

Արմինֆո. Արդշինբանկը բարելավել է ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց տրվող վարկերի պայմանները: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11.25%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում` 9.75%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 9%-ից: Վարկերը տրամադրվում են առանց հաճախորդի  գործունեության  ֆինանսական վերլուծության և եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման:

Արդշինբանկ. Աշխատավարձային օվերդրաֆտով այժմ հնարավոր է ստանալ վարկային գիծ մինչև աշխատավարձի 14-ապատիկի չափով և մինչև 70 ամիս մարման ժամկետոով
 Շաբաթ, 7 Հոկտեմբերի 2017, 12:36

Արմինֆո. Արդշինբանկը բարելավել է աշխատավարձային նախագծի շրջանակում նվազող սահմանաչափով վարկային գծերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների այժմ հնարավոր է ստանալ վարկային գիծ մինչև աշխատավարձի 14-ապատիկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ավելացվել է նաև վարկային գծի տրամադրման ժամկետը, ըստ որի այն հնարավոր է մարել մինչև 70 ամիս ժամկետում:

Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով վարկավորման պայմանները
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017, 19:20

Արմինֆո.Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով վարկավորման պայմանները, նվազեցնելով տոկոսադրույքների առավելագույն շեմը:

Արմենիան Քարդ-ն արդիականացրել է ԱրՔա-ի լոգոն - վեր սլացող սլաքն այժմ խորհրդանշում է միտվածությունը դեպի զարգացում, առաջընթաց և նոր նվաճումներ
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2017, 16:07

Արմինֆո. Արմենիան Քարդ ընկերությունն իրականացրել է ապրանքային նշանի փոփոխություն: ԱրՔա ապրանքանիշի կերպարանափոխման ժամանակ հաշվի են առնվել համակարգի անցած ճանապարհը, ձեռքբերումները և նվաճումները, որոնք արտահայտված են ճանաչելի դարձած լոգոյի մեջ: Միևնույն ժամանակ համակարգը միտված է զարգացման, առաջընթացի և նոր նվաճումների, որոնց խորհրդանիշն է A տառի երկու մասնիկները միավորող վեր սլացող սլաքը:

Իշխան Մխիթարյան. «ԱրՔա» և «Միր» քարտերն արդեն ավարտել են համագործակցության նախագծի տեխնոլոգիական մասը, այժմ հերթը բանկերինն է
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2017, 11:19

Արմինֆո. «Armenian Card» և ռուսական «Միր» ազգային վճարային համակարգերը հաջողությամբ ավարտել են «ԱրՔա» և «Միր» վճարային քարտերի փոխադարձ ընդունման պիլոտային ծրագիրը և ձեռնամուխ են եղել դրանց սպասարկմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Armenian Card» վճարային համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանը, բոլոր աշխատանքներն իրականացվել են ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետներում, որը վճարային երկու համակարգերի կողմից ստորագրվել էր 2016 թվականի նոյեմբերին, Երևանում: «Ներկայումս արդեն կարելի է ասել, որ նախագիծը կայացել է և «Միր» քարտերով գործարքները Հայաստանի տարածքում արդեն իրականություն է:

"ԱՐՔԱ-ՄԻՐ" Քարտ՝ 2 քարտ մեկում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2017, 18:16

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, հանդիսանալով Հայաստանում ռուսական МИР վճարային համակարգի առաջին գործընկերներից մեկը, հայտարարում է "ԱՐՔԱ-ՄԻՐ" նոր չիպային քարտի թողարկման մասին: Քարտը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է որպես ԱՐՔԱ քարտ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես МИР քարտ:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 15:46

Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, որի արդյունքում այսուհետ Արդշինբանկի միջոցով հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ռեեստրի վարմանն և արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները: Այսպիսով, բանկը դարձավ դեպոզիտար համակարգի 17-րդ հաշվի օպերատորը:

Արշինբանկը մեկնարկել է ակցիա դրամական փոխանցումների համար՝ 10,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր 300-րդ հաճախորդին
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 12:17

Արմինֆո. Արդշինբանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար անցկացնում է ակցիա,  որը գործելու է մինչև տարեվերջ: Ակցիայի շրջանակում Բանկում սպասարկվող Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст և Moneytun համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ Բանկի կողմից կստանա 10,000 ՀՀ դրամ:

ՀՀ գյուղնախարարությունն գյուղատնտեսական ոլորտի վերամշակող ընկերություններից սուբսիդավորման նպատակով ստացել է վարկերի 1.606 մլրդ դրամի 16 հայտ
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 19:19

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսական ոլորտի վերամշակող ընկերություններից սեպտեմբերի 19-ի դրությամբ սուբսիդավորման նպատակով ստացել է վարկերի 1.606 մլրդ դրամի 16 հայտ:

Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները, այժմ կանխավճարն սկսվում է ընդամենը 5%-ից
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 18:09

Արմինֆո.Արդշինբանկը հայտարարել է հիփոթեքային վարկերի տրամադրման նոր պայմանների մասին, համաձայն որի նվազեցվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների շեմը՝ դառնալով 9.5%: Բարելավվել են նաև վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ սկսած ընդամենը 5% կանխավճարով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Արդշինբանկը «Ահեղ դատաստան» աննախադեպ մեգաշոուի գլխավոր հովանավորն է
 Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2017, 19:04

Արմինֆո. Արդշինբանկը «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուի գլխավոր հովանավորն է, մասնավորապես, երեկ երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած բացառիկ մեգաշոուն իրականություն դարձավ նաև Բանկի կողմից նվիրված հատուկ սարքավորումների շնորհիվ:

Արդշինբանկը մասնակցում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 18:03

Արմինֆո.Արդշինբանկը մասնակցում է  Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներին:

ՀՀ ԿԲ. Քարտերով անկանխիկ գործարքների տարեկան աճը 2017 թվականի առաջին կիսամյակում արագացել է`11.7% -ից մինչև 47.2%
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2017, 16:00

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների տարեկան աճը 2017 թվականի առաջին կիսամյակում արագացել է`11.7% -ից մինչև 47.2%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության, հաշվետու ժամանակահատվածում անկանխիկ քարտերով գործարքների ծավալը կազմել է 126,2 մլրդ դրամ: Միայն II եռամսյակում անկանխիկ պլաստիկ գործարքների ծավալն աճել է 26,9%:

Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa – Мир » վճարային քարտերը
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017, 18:49

Արմինֆո. Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa – Мир» չիպային վճարային քարտերը, որոնք սպասարկվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայույթունից:

Հայաստանի բանկերի կապիտալի բազայի համալրումը թույլ է տվել մինչև 2017 թվի հուլիսի 1-ը վարկավորման տարեկան աճն արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 20:41

Արմինֆո. Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի բանկերի կապիտալի բազայի տարեկան 15%-ով կամ 85.1 մլրդ դրամով (177.1 մլն դոլար) համալրումը թույլ է տվել վարկավորման տարեկան աճը մինչև 2017 թվի հուլիսի 1-ն  արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից: Վարկային շուկայում բանկերի ակտիվացումը, իր հերթին, 2017 թվականի առաջին կիսամյակում զուտ շահույթն ավելացրել է տարեկան 49,5%-ով, մինչև 19.2 մլրդ դրամ (39.9 մլն դոլար):

 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 14:01

Արմինֆո.

ՀՀ գյուղնախարարություն. Որպես վերամշակող ձեռնարկությունների համար գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի մասնակից հանդես են գալիս 10 բանկեր և 2 ՈՒՎԿ
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017, 19:15

Արմինֆո. Օգոստոսի 30-ի դրությամբ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները. «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ,  «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ,  «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

Արտ. փոխարժեքները
27.09.2024
RUB4.17-0.01
USD387.32-0.13
EUR432.440.24
GBP518.620.21
CAD287.39-0.33
JPY27.040.20
CNY55.24-0.02
CHF459.072.01